«Մտահոգություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է նաև Ձեր դեմ քրեական շինծու գործ հարուցել»․ հարց՝ Նիկոլ Փաշինյանին

«Այս մարդկանց որտեղ լսում ենք՝ ասում են, որ ես Ադրբեջանի, Թուրքիայի մարդն եմ, այսօր եկել, ասում են՝ մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը Ձեր դեմ շինծու գործ կհարուցի։ Կարո՞ղ եք կողմնորոշվել՝ ի վերջո դուք ի՞նչ եք մտածում»,- «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սյուզաննա Ավետիսյանի հարցին՝ մտահոգություն չունե՞ք, որ մի օր այս կեղծ մեղադրանքներն Ադրբեջանը նաև Ձեր դեմ կարող է կիրառել, շինծու գործ հարուցել և նաև միջազգային քրեական հետապնդում իրականացնել մասնավորապես Ձեր պաշտոնավարումից հետո, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նաև ասաց՝ պիտի արձանագրեմ, որ այսօր առանձնահատուկ օր է մեր հարգելի ընդդիմադիրների համար, «որովհետև նրանք տրամաբանական դիսոնանսի բոլոր ռեկորդները խփում են»։

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment