Այսօրվա միջադեպի մասին․ Ալեն Սիմոնյանը խոսել է Դեմիրճյան փողոցում տեղի ունեցած միջադեպի մասին

Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, ԱԺ դիմաց Ալեն Սիմոնյանի և քաղաքացիների մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։ Դեմիրճյան փողոցից 2 անձ ներկայացվել է Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին։ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով կատարվածը։

Արսեն Թորոսյանը Մեծամորում ծանոթացել է կառուցվող անկախ կյանքի կենտրոնի աշխատանքների ընթացքին և որակին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի և Մեծամորի համայնքապետ Էդգար Հովհաննիսյանի հետ այցելել է Մեծամորում կառուցվող անկախ կյանքի կենտրոն։ Ինչպես հայտնել են ԱՍՀՆ-ից, նախարարը շրջել է կենտրոնի տարածքում՝ տեղում ծանոթացել իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին, ինչպես նաև դրանց որակական չափանիշներին։ Նա շեշտել է, որ նախատեսված աշխատանքները պետք է ավարտվեն սահմանված ժամկետում՝ … Read more

Նախատեսվում է 143 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ ԵՄ աջակցություն՝ ուղղված Հայաստանի զարգացմանը

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Բազմոլորտ բյուջետային աջակցության պայմանագիր» ֆինանսավորման համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Համաձայնագրի շրջանակում նախատեսվում է 143 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ ԵՄ աջակցություն, որը Հայաստանի զարգացմանն է ուղղվելու 2026-2028 թթ. ընթացքում։ Ֆինանսական փաթեթը բաղկացած է երկու բաղադրիչից՝ 90 միլիոն եվրո ուղիղ բյուջետային աջակցություն և 53 … Read more

Պատերազմի մասնակիցների պարգևները հետ վերցնելու մասին տեղեկությունը կեղծ է. Նազելի Բաղդասարյան

Dikgazete.com կայքում հրապարակվել է հերթական ապատեղեկատվությունը, ըստ որի՝ իբր ՀՀ կառավարությունը մտադիր է վերանայել և հետ վերցնել Ղարաբաղյան պատերազմի մասնակիցներին տրված պարգևները։ Նշված պնդումը ամբողջությամբ կեղծ է և որևէ առնչություն չունի իրականության հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:   «Միաժամանակ, ուշագրավ է, որ տվյալ ապատեղեկատվությունը կառուցված է հստակ թիրախավորման … Read more