Երբ ԶԼՄ-ին հրահանգում են տարածել իրենց նյութը, բայց լրագրողը խառնում է և հրահանգի տեքստն է հրապարակում. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրել է. Գուշակեք, թե ինչպես է հայտնվել այս վերնագիրը: Երբ ձևականները իրենց համար աշխատող ԶԼՄ-ին հրահանգում են տարածել իրենց նյութը, բայց լրագրողը խառնում է և հրահանգի տեքստն է հրապարակում:

Մեր նորակառույց դղյակը Ջրվեժում. այնտեղ երբևէ մանկապարտեզ չէր եղել. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է լուսանկարներ՝ նշելով, որ դրանցում նորակառույց «դղյակն» է Ջրվեժում։ «Ջրվեժում երբևէ մանկապարտեզ չի եղել՝ անգամ խորհրդային տարիներին, իսկ այսօր գյուղն ունի ժամանակակից մանկապարտեզ՝ նախատեսված 190 երեխայի համար։ Բարով վայելեք Ջրվեժի սիրելի փոքրիկներ»,- գրել է Չախոյանը: