Ես հայտարարե՞լ եմ, որ ուժեղ եմ. ես ասել եմ՝ լեգիտիմ եմ, իմ ուժեղությունը իմ լեգիտիմությունն է. Փաշինյան

«Իմ ուժեղությունը իմ լեգիտիմությունն է, և ես ուժը ստանում եմ այդտեղից: Դա քաղաքական և պետական ուժ է»: Ճեպազրույցի ժամանակ արձագանքելով լրագրողի՝ «Ուժեղ Հայաստանին» ուղղված հարցին՝ սոցցանցերում տարածվող վարչապետի տեսանյութերի վերաբերյալ, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ես հայտարարել ե՞մ, որ ես ուժեղ եմ։ Ես հայտարարել եմ, որ ես լեգիտիմ եմ, դրանից ավելի մեծ ուժ չկա և չի … Read more

Վանաձորի համայնքապետարանի ավելի քան տասնյակ աշխատակիցներ բերման են ենթարկվել. մանրամասներ

Վանաձորի համայնքապետարանից մեկ տասնյակ աշխատակիցներ են բերման ենթարկել: «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան Հակակոռուպցիոն կոմիտեից հիշյալի կապակցությամբ հայտնել են, որ կաշառք ստանալու, տալու, խմբով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և խարդախության դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթի շրջանակում ձերբակալվել է 10 անձ, որոնցից 7-ը Վանաձորի համայնքապետարանի նախկին և գործող պաշտոնատար անձինք են: «Նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ … Read more

2023-ին Ղարաբաղում մարտական գործողությունների ժամանակ զինամթերքի առյուծի բաժինը մնացել է ձեռք չտված. Փաշինյան

«2023 թվականի իրադարձություններից հետո ՀՀ Անվտանգության խորհրդում նիստ է եղել, որտեղ վերլուծվել են տեղի ունեցած մարտական գործողությունների արդյունքները»: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես, շատ բան չկարողանալով բացել, ուզում եմ արձանագրել, որ կռվելու և այլնի մասին  պնդումները, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը, որովհետև մեր հետախուզության և ոչ միայն հետախուզության ունեցած տվյալներով՝ … Read more

Մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում կլինի զորահանդես, որն ավելի շատ հաշվետվություն է ՀՀ քաղաքացիներին

«Մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա ոչ այնքան զորահանդես, որքան հաշվետվություն ՀՀ քաղաքացիներին»: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե վարչապետը քաղաքացիների հետ հանդիպումների ժամանակ կարծիք է հարցնում՝ արժե՞ հրապարակային ցուցադրել այն ռազմատեխնիկան, որը վերջին տարիներին է ձեռք բերվել: «Ընդհանրապես, զորահանդեսը շատ նուրբ երևույթ է և կարող է տպավորություն ստեղծել … Read more

Ցիկլոն է ներթափանցում. սպասվում է ջրի ելքերի մեծացում

Հարավից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 27-28-ը ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով, առանձին շրջաններում ուղեկցվելով ցածր հորիզոնական տեսանելիությամբ և քամու ուժգնացմամբ՝ 14-17 մ/վ արագությամբ:   Մարտի 27-ին Սյունիքում և Վայոց ձորի առանձին հատվածներում, մարտի 27-28-ը՝ Լոռիում և Տավուշում տեղումները կլինեն ինտենսիվ։ … Read more