Սոֆյա Հովսեփյանը սխալվում է․ բարեգործության արգելքը նոր չէ, այն ընդունվել է 2021-ին, ինքն էլ կողմ է քվեարկել

Ազգային ժողովի նախկին պատգամավոր («Իմ քայլը» խմբակցություն) Սոֆյա Հովսեփյանը (ըստ Ազգային ժողովի կայքի՝ Սոֆիա Հովսեփյան-խմբ․) ապրիլի 15-ին իր ֆեյսբուքյան գրառման ու դրան հաջորդած մեկնաբանություններում ոչ ճիշտ տեղեկություն է տարածել ընտրական գործընթացում բարեգործությունների ու դրանց արգելքի վերաբերյալ։  Արտապատկերումը՝ Հովսեփյանի Էջից: Հովսեփյանը, մասնավորապես, իր գրառման մեջ նշում է․ «․․․այսօր, իրապես սրտացավ բարեգործությունը դիտարկվում է, որպես ծանր հանցագործություն»։  … Read more

Ինչո՞ւ Վարուժան Ավետիսյանը չի կարող մասնակցել ընտրություններին

«Ազգային ժողովրդավարական բևեռը» հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում պատրաստվում է առաջադրել Վարուժան Ավետիսյանի թեկնածությունը։ Այդ մասին FactorTV-ին ասել է ԱԺԲ անդամ Արա Պապյանը ու հավելել, որ ԱԺԲ-ն կմասնակցի ընտրություններին առանձին՝ առանց դաշինքի։  Վարուժան Ավետիսյանը, նկատենք, 2022 թվականի մայիսից անազատության մեջ է։ Նա ազատազրկման է դատապարտվել 7,4 տարի ժամկետով։ «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է ՀՀ օրենսդրությունը՝ պարզելու՝ … Read more

Կասկածելի հաղորդագրության հետքերով

Մոլդովացի բլոգերները կասկածելի հաղորդագրություններ են ստանում՝ առաջարկով գալ Երևան և նկարահանումներ իրականացնել: Նպատակը է ստեղծել կեղծ պատկեր, թե «դրսից արժեքներ են պարտադրվում» և հրահրել ներհասարակական բևեռացում։ Մանրամասները՝  Մոլդովացի բլոգերներին առաջարկել են Երևանում խոսել ԼԳԲՏ համայնքի մասին․ կասկածելի հաղորդագրության հետքերով The post Կասկածելի հաղորդագրության հետքերով appeared first on FIP.AM.

«Ասա ճշմարտությունը, բաժանո՛րդ»․ ինչպես է պրոռուսական տելեգրամյան ցանցը համակարգված արշավ սկսել Հայաստանում

Ապրիլի 10-ից սկսած պրոռուսական տելեգրամյան ալիքները տարածում են մի տեքստ, որով օգտատերերին կոչ են անում «հավաքական հակահարված» տալ Հայաստանի իշխանություններին։ «Ասա ճշմարտությունը, բաժանո՛րդ» նախաձեռնության շրջանակում տարածվող այս ուղերձը ոչ միայն հերքում է ընտրական գործընթացներին Ռուսաստանի միջամտության մասին պնդումները, այլ նաև առաջարկում է կազմակերպված ձևով արձագանքել դրանց։ «Փաշինյանի PR-ը սպասարկողները վարկաբեկում են Ռուսաստանի նախագահի վարչակազմի ղեկավարներին, … Read more

Ինչո՞ւ չի ավարտվում Դավիթ Անհաղթի զբոսայգու շինարարությունը

Դավիթ Անհաղթի անվան զբոսայգին կամ «Շատրվաններ» պուրակը 2023 թվականի հուլիսից բարեկարգվում է։ Երեք տարի է՝ խոստանում են ավարտել աշխատանքները, սակայն սայլը տեղից չի շարժվում: Մանրամասները՝  «Բարեգործական» այգի՝ քաղաքային միլիոններով. ինչո՞ւ չի ավարտվում Դավիթ Անհաղթի զբոսայգու շինարարությունը The post Ինչո՞ւ չի ավարտվում Դավիթ Անհաղթի զբոսայգու շինարարությունը appeared first on FIP.AM.

Կեղծ շապիկներ ու գլխագրեր․ ֆրանսիական թերթերը չեն գրել «Փաշինյանի իշխանությունը պահելու համար 50 մլն եվրո տալու» մասին

Ռուսաստանյան «Եվրազիա» կազմակերպության խորհրդի անդամ, ընդդիմադիր բլոգեր Միկա Բադալյանը, այսօր իր տելեգրամյան ալիքում, հղում անելով ֆրանսիական ԶԼՄ-ներին, պնդել է, թե Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «50 միլիոն եվրո է հատկացնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանման համար»։  Բադալյանը հղում է արել ֆրանսիական հայտնի տնտեսական և բիզնես ուղղվածության La Tribune ամսագրին։ Արտապատկերումը՝ Բադալյանի տելեգրամյան ալիքից։ «La Tribune»-ը … Read more

«Բարեգործական» այգի՝ քաղաքային միլիոններով. ինչո՞ւ չի ավարտվում Դավիթ Անհաղթի զբոսայգու շինարարությունը

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող Դավիթ Անհաղթի անվան զբոսայգին արդեն երեք տարի է՝ բարեկարգվում է, սակայն այն դեռ շահագործման չի հանձնվել։ 2023 թվականին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ ներկայացվում էր Դավիթ Անհաղթի անվան զբոսայգու վերջնական տեսքը՝ բուսականությամբ լի, շատրվաններով, խաղահրապարակով ու բարեկարգ։ Արտապատկերումը՝ Տիգրան Ավինյանի հրապարակած տեսանյութից։ 2023-ի հուլիսի 7-ին Հանրային հեռուստաընկերության … Read more

Մոլդովացի բլոգերներին առաջարկել են Երևանում խոսել ԼԳԲՏ համայնքի մասին․ կասկածելի հաղորդագրության հետքերով

Մոլդովայի քաղաքացիական հասարակության որոշ ներկայացուցիչներ օրերս ոմն Ռուսլանից հաղորդագրություն են ստացել, որում վերջինը հայտնել է, թե փնտրում է բլոգերներ, որոնք 3-4 օրով «իրենց հաշվին» կլինեն Երևանում ու նկարահանումներ կիրականացնեն։  «Իմ անունը Ռուսլան է, ես գովազդային գործակալության մենեջեր եմ։ Մենք ներկայացնում ենք մի նախաձեռնություն, որը աջակցում է Հայաստանի որդեգրած քաղաքականությունը դեպի Եվրոպա։ Խնդիրը պարզ է ու … Read more

Կարապետյանի տեսաուղերձն իրական է. ԱԲ-ով ստեղծված լինելու պնդումները չեն հաստատվում

Ազգային ժողովի  նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 10-ին իր տելեգրամյան ալիքում հարցում է հարապարակել, թե արդյո՞ք «Ուժեղ Հայաստան» կուսկացության նախագահ Սամվել Կարապետյանի տեսաուղերձը Ազատության  հրապարակում հանրահավաքի մասնակիցներին իրական է, թե՞ ստեղծված է արհեստական բանականության (ԱԲ/AI) միջոցով:  Հարցմանը, այս պահի դրությամբ, մասնակցել է ավելի քան 1300 հոգի՝ մեծ մասը պատասխանելով, որ տեսանյութը ստեղծված է ԱԲ-ով (AI):  Արտապատկերումը՝ … Read more

Քոչարյանի օրոք գրանցվել է ՀՀ-ՌԴ առևտրի ամենացածր մասնաբաժինը

Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը ապրիլի 8-ին իր հերթական փոդքասթում, խոսելով Հայաստան-Ռուսաստան առևտրային կապի մասին, ասել է․ «Հայաստանի արտաքին առևտրի 35-40%-ը պաշտոնապես բաժին է ընկնում Ռուսաստանին»։ Նաև ընդգծել է, որ իրական մասնաբաժինը կազմում է շուրջ 60 տոկոս (նկատի ունի միջնորդավորված առևտուրը կամ վերաարտահանումը-հեղ․): Քոչարյանի համոզմամբ, Հայաստանը չպետք է վարի այնպիսի քաղաքականություն, որը … Read more