Միրզոյանը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահը քննարկել են հումանիտար հարցեր

Քաղաքականություն 24.09.2026 | 21:44 Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերիին։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից՝ նշելով, որ քննարկվել են հումանիտար հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստան-ԿԽՄԿ փոխգործակցության թեմաների:

Մայր Աթոռն արձագանքեց․ ինչպես են մեկնաբանում Փաշինյանի պատվիրած զեկույցը տարբեր կողմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բարենորոգման օրակարգի վերահստակեցում և հանրահռչակում, ՀԱՍԵ փաստացի պետի հեռացում, Կաթողիկոսական տեղապահի ընտրություն, ՀԱՍԵ միասնական Կանոնադրության ընդունում և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրություն․ այսպիսի  ճանապարհային քարտեզ է նկարագրված վարչապետի հանձնարարությամբ Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից պատրաստված զեկույցում։ Ըստ դրա՝ Առաքելական եկեղեցում առկա է ճգնաժամ։  «Հիմա՝ առանց որևէ մեկնաբանության»,- Մայր Աթոռից այսպես արձագանքեցին զեկույցի վերաբերյալ մեկնաբանություն … Read more

Հայաստանի և Իրաքի ԱԳ նախարարները պայմանավորվել են խթանել հայկական ապրանքների արտահանումը Իրաք

Քաղաքականություն 24.09.2026 | 20:53 Հայաստանի և Իրաքի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ֆուադ Հուսեյնը Նյու Յորքում քննարկել են տարածաշրջանային զարգացումները և երկկողմ տնտեսական կապերը՝ պայմանավորվելով շարունակել խթանել հայկական ապրանքների, այդ թվում՝ գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը Իրաք։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից: «Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում զարգացումների շուրջ: Ընդգծվել է խաղաղության և … Read more

Սամվել Կարապետյանի լավ կողմն այն է, որ ասաց իր մտածածը՝ անտեր կմնան, եթե ՌԴ բազան հանեն․ Գարիկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գարիկ Սարգսյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է ընդդիմության կողմից հնչող մեղադրանքներին, սահմանազատման գործընթացին, Տիգրանաշենի խնդրին և գործող իշխանության լեգիտիմությանը։ Արձագանքելով ընդդիմադիր գործիչների հայտարարություններին, թե իշխանությունը պատրաստվում է հանձնել Տիգրանաշենը, Գարիկ Սարգսյանը շեշտել է, որ հանձնման հարց չի քննարկվում, այլ իրականացվում է սահմանազատման գործընթաց՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններով։ «Քյարքիի հանձնման … Read more

Փաշինյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ: Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ զրուցակիցները կարևորել են ՀՀ Կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությունը և անդրադարձ կատարել ԵԱՀԿ-ի հետ իրականացվող ընթացիկ ծրագրերին։ Կողմերը մտքեր են փոխանակել կազմակերպության գործունեությանը և վերջինիս կարողությունների ամրապնդմանը վերաբերող հարցերի շուրջ: Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության … Read more

OpenAI-ի ԱԲ գործակալները կոտրել են Ավստրալիայի կառավարական կայքը․ սա նման առաջին դեպքն է

Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզը հայտարարել է, որ OpenAI ընկերության արհեստական բանականության գործակալները կոտրել են Ավստրալիայի առողջապահության ազգային տվյալների բազան։ Փորձագետների խոսքով՝ սա աշխարհում հայտնի առաջին դեպքն է, երբ արհեստական բանականության գործակալներն առաջադրանք կատարելիս ներթափանցել են պետական գերատեսչության համակարգեր, գրում է Meduza-ն։ Դեպքը տեղի է ունեցել դեռևս հունիսին։ Ներքին թեստավորման ընթացքում գործակալը շրջանցել է հասանելիության սահմանափակումները … Read more

7 մեղադրյալ՝ Մալաթիա-Սեբաստիայում քննիչների և ոստիկանության ծառայողի մասնակցությամբ միջադեպի գործով

Հասարակություն 24.09.2026 | 20:03 Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում քննիչների և ոստիկանության ծառայողի մասնակցությամբ միջադեպերի գործով 7 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։ Քննիչներից երկուսը մեղադրվում են քաղաքացուն ծեծի ենթարկելու, իսկ ոստիկանության ծառայողն ու նրա հետ եղած չորս անձինք՝ խուլիգանության մեջ։ Բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ՀՀ-ից բացակայելու արգելքը։ Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն … Read more

Լեհաստանը ՌԴ-ին կասկածում է Starlink-ի կայանում բռնկված հրդեհին ներգրավվածության մեջ

Քաղաքականություն 24.09.2026 | 20:30 Չորեքշաբթի երեկոյան հրդեհ է բռնկվել Լեհաստանի կենտրոնական հատվածում գտնվող Starlink արբանյակային կապի ցամաքային կայանում, որը կապ է ապահովում տարածաշրջանում, այդ թվում՝ Ուկրաինայի հետ: Այս մասին հայտնել է երկրի փոխվարչապետ Քշիշտոֆ Գավկովսկին՝ նշելով, որ ներկայում համակարգերն արդեն գործում են բնականոն ռեժիմով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ «Հրդեհը տարածվել է էլեկտրակայանի և գեներատորի … Read more

Եղիշե Մելիքյանը և Էդուարդ Սպերցյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը և ազգային թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը Երևանում կայացած նախախաղային ասուլիսում խոսել են Լատվիայի հավաքականի դեմ հանդիպման ու Ազգերի լիգայում մեկնարկի մասին: Հայաստան-Լատվիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 25-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ու կմեկնարկի 20:00-ին: Ազգերի լիգայի C2 խմբում ընդգրկված են նաև Չեռնոգորիայի ու Կիպրոսի հավաքականները:

Փաշինյանը և Սլովենիայի վարչապետը մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հարցերի շուրջ

ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Հայաստանի և Սլովենիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի ու Յանեզ Յանշայի հանդիպումը: Կողմերն անդրադարձ են կատարել Հայաստան-Սլովենիա հարաբերություններին և դրանց հետագա զարգացմանը վերաբերող հարցերի: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: «Վարչապետը խոսել է Հայաստանում հոկտեմբերին Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) կազմակերպման ընթացքի մասին և կարևորել Սլովենիայի կողմից բարձր մակարդակի…