Հայաստանի և Իրաքի ԱԳ նախարարները պայմանավորվել են խթանել հայկական ապրանքների արտահանումը Իրաք

Քաղաքականություն

24.09.2026 | 20:53

Հայաստանի և Իրաքի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ֆուադ Հուսեյնը Նյու Յորքում քննարկել են տարածաշրջանային զարգացումները և երկկողմ տնտեսական կապերը՝ պայմանավորվելով շարունակել խթանել հայկական ապրանքների, այդ թվում՝ գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը Իրաք։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:

«Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում զարգացումների շուրջ: Ընդգծվել է խաղաղության և վերջինիս առկայության պայմաններում միջտարածաշրջանային փոխկապակցվածության զարգացման միջոցով ընձեռնվող հնարավորությունների առավելագույնս իրացման կարևորությունը:

Գոհունակությամբ նշվել է Հայաստանի և Իրաքի միջև առևտրաշրջանառության աճող դինամիկան: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել խթանել հայկական ապրանքների արտահանումն Իրաք, այդ թվում՝ գյուղատնտեսական ապրանքների մասով:

Հայաստանի և Իրաքի նախարարները կարևորել են նաև բազմակողմ հարթակներում օրակարգային հարցերի շուրջ փոխգործակցությունը»,- ասվում է հաղորդագրությունում:

Leave a comment