Լևոն Քոչարյանը Փարիզ կգործուղվի | Irakanum.am

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամ Լևոն Քոչարյանը եկող շաբաթ Փարիզ կգործուղվի։ Այդ մասին որոշում է ստորագրել ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։



Քոչարյանը հոկտեմբերի 12-14-ին կմասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մշակույթի, գիտության, կրթության և լրատվամիջոցների հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին։
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Համբարյանին էլ հանձնարարվել է գործուղման հետ կապված ճանապարհածախսի, օրապահիկի, ինչպես նաև գիշերավարձի՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի, վճարումը կատարել ՀՀ 2026 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին։

Leave a comment