Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ

Քաղաքականություն 09.09.2026 | 16:49 Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպման շուրջ կա պայմանավորվածություն։ Այս մասին Factor.am-ին հայտնել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության խոսնակ Անի Բադալյանը՝ նշելով, որ աշխատանքները շարունակական են։ Ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ առաջիկայում կհանդիպի իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ։ Նա նշել է, որ … Read more

«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին

«Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության կազմակերպումն այս տարի հարկատուներին կարժենա 13․4 մլն դրամով կամ 37 հազար դոլարով ավելի, քան նախորդ տարի։ ՀՀ վարչապետի աշխատակազմը միջոցառման կազմակերպման համար պայմանագիր է կնքել «Դոմինո վիդեո փրոդաքշն» ընկերության հետ, որին վճարելու է 143 մլն 997 հազար դրամ կամ 395 հազար դոլար։ Ընդ որում՝ ծառայության գնման նպատակով իրականացվել է բաց մրցույթ, … Read more

Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում

ՀՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն ունի։ Նա միացել է «Policy and Management Consulting Group» (PMCG) միջազգային խորհրդատվական ընկերությանը՝ որպես ավագ խորհրդական։   Այս մասին ասվում ընկերության հաղորդագրության մեջ։ «Պարոն Գրիգորյանը մեզ է միանում՝ ՝ ունենալով կառավարության բարձրագույն մակարդակներում աշխատանքի մեծ փորձ և ռազմավարական կառավարման, դիվանագիտության, միջազգային հարաբերությունների, ինստիտուցիոնալ բարեփոխումների, ճգնաժամերի կառավարման և … Read more

Իրանը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում ամերիկյան ստորջրյա անօդաչու սարք կալանել․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) երեքշաբթի հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մուտքի մոտ գրավել է ամերիկյան անօդաչու սուզանավ։ Reuters-ը նշում է, որ սա  որոշակի լույս է սփռում այն հարցում, թե ինչպես են ստորջրյա անօդաչու սարքերն օգտագործվում ռազմական գործողություններում։ Իրանի պետական լրատվամիջոցները հայտնել են, որ սարքը Կալիֆորնիայում գործող պաշտպանական Anduril ընկերության կողմից արտադրված Dive-LD է։ … Read more

Բայրամովը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման գործընթացից մանրամասներ է ներկայացրել

Քաղաքականություն 09.09.2026 | 13:48 Ադրբեջանն ու Հայաստանը պայմանավորվել են  պետական ​​սահմանը հյուսիսից հարավ սահմանազատելու աշխատանքներ իրականացնելու մասին։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնության են եկել, որ պետական ​​սահմանի սահմանազատման գործընթացը կիրականացվի հյուսիսից հարավ՝ սկսած Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի սահմանների հատման կետից։ … Read more

Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Համայնքների խոշորացման նոր օրենսդրական նախագծի քննարկման ընթացքում թեժ բանավեճ է ծավալվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչ Առնակ Ավետիսյանի և Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի միջև։ Առանցքում Վանաձոր համայնքի և հարակից բնակավայրերի վերախոշորացման նպատակահարմարության ու իրավական հիմքերի հարցն է։ Նշենք՝ գործադիրն առաջարկում է խոշորացնել Արարատ համայնքը՝ 32 բնակավայրերով, ինչպես նաև Վանաձորը՝ 22 բնակավայրերով։ Ավետիսյանը հայտնել … Read more

Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ։ Պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը ներկայացրեց թեկնածուի կենսագրությունն ու աշխատանքային գործունեությունը: Մասնավորապես. Բաթոյանը ծնվել է 1979 թ. սեպտեմբերի 29-ին Երևանում: 2006 թ․ ավարտել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը, 2008 թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: Մասնակցել է Mobility International USA» կազմակերպության «Կանանց առաջնորդության և հաշմանդամության ինստիտուտի (WILD)» … Read more

Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ

Քաղաքականություն 09.09.2026 | 16:01 Վահե Ղալումյանն ընտրվել է Ազգային ժողովի տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ։ Նշենք, որ հանձնաժողովը դեռ նախագահ չունի։ «Ուժեղ Հայաստանի» առաջադրած թեկնածուներին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի ընտրել։ Ղալումյանին դեմ են քվեարկել հանձնաժողովի ընդդիմադիր անդամները։ Նշենք, որ վերջինս նախորդ գումարման ԱԺ-ում այս նույն հանձնաժողովի նախագահի պաշտոնն է զբաղեցրել։ … Read more

ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Պետական եկամուտների կոմիտեն պարբերաբար ստուգումներ է իրականացրել Նարեկ Նալբանդյանի հետ փոխկապակցված բիզնեսներում` այդ թվում «88» սուպերմարկետների ցանցում: ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, պատասխանելով Factor TV-ի հարցին, ընդգծեց՝ ստուգումները չեն իրականացվում քաղաքական կամ անձնական կապերից ելնելով, այլ ռիսկերի գնահատման համակարգի հիման վրա։ ՊԵԿ նախագահի խոսքով՝ իր պաշտոնավարման ընթացքում Նալբանդյանի հետ փոխկապակցված տարբեր բիզնեսներ պարբերաբար հայտնվել են կոմիտեի … Read more