Ֆրանսիան հրաժարվել է հաստատել Բաքվի հետ ՆԱՏՕ-ի գործընկերության ծրագիրը, Թուրքիան էլ արգելափակել Հայաստանի ծրագիրը․ Politico

Հայաստանի և Ադրբեջանի հետ ՆԱՏՕ-ի համագործակցությունն ակտիվացնելու ջանքերը տապալվում  են Ֆրանսիայի և Թուրքիայի միջև առկա տարաձայնությունների պատճառով։ Եվ սա այն պահին, երբ տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը թուլանում է։ Ֆրանսիան հրաժարվել է հաստատել Բաքվի հետ գործընկերության նոր ծրագիրը՝ որպես հիմնական պատճառ նշելով իր  քաղաքացու բանտարկությունը։ Այս մասին Politico-ին  հայտնել են ՆԱՏՕ-ի երեք դիվանագետներ, որոնց անունները չեն հրապարակվում։ … Read more

ԱԺ-ում քննիչ հանձնաժողով է ստեղծվել Հայ Առաքելական եկեղեցում առաջացած ճգնաժամն ուսումնասիրելու համար

ԱԺ նախագահի հայտարարության համաձայն՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով իրավունքի ուժով ստեղծվել է քննիչ հանձնաժողով։ Այն կուսումնասիրի մի շարք հոգևորականների գործունեության արդյունքում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամը և դրա հետևանքով եկեղեցու առաքելության չկատարման խնդիրները։ ԱԺ նախագահի տարածած հայտարարությունը՝ ստորև․ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի և 5-րդ մասի 2-րդ … Read more

Կարեն Նալբանդյանն ու Հենրիկ Նալբանդյանը կաշխատեն միջազգային խաղերում

Բուդապեշտի «Պուշկաշ Արենայում» հոկտեմբերի 2-ին կկայանա Ազգերի լիգայի B լիգայի B2 խմբի երրորդ տուրի Հունգարիա-Վրաստան հանդիպումը։ Տեսուչը ՀՖՖ մրցավարների տեսուչ Կարեն Նալբանդյանն է, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ Հոկտեմբերի 3-ին Լորյանի «Մուստուար» մարզադաշտում տեղի կունենա Եվրոպայի Մ-21 առաջնության ընտրական փուլի C խմբի Ֆրանսիա-Լյուքսեմբուրգ հանդիպումը։ Գլխավոր մրցավարը Հենրիկ Նալբանդյանն է, օգնականները՝ Ատոմ Սևգուլյանը և Վանիկ Սիմոնյանը։ … Read more

Փաշինյանի ելույթը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԵԱՏՄ միասնական շուկայում շարունակում են պահպանվել սահմանափակումներ և վարչական խոչընդոտներ, որոնք դժվարացնում են դրա լիարժեք գործունեությունը։ Նա ԵԱՏՄ իրավունքին համապատասխան կարևորել է հայկական արտադրանքի արտահանման և տարանցման առկա խոչընդոտների վերացման ուղղությամբ երկխոսության շարունակությունը։ Վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունը՝ ստորև․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար կարգով մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական … Read more

Լուկաշենկոն Հայաստանին կոչ է արել մտածել՝ կկարողանա՞, արդյոք, ԵՄ-ում վաճառել իր կոնյակն ու մյուս արտադրանքը

Քաղաքականություն 02.10.2026 | 16:01 Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել Հայաստանին մտածել՝ արդյո՞ք կհաջողվի Եվրամիությունում  վաճառել իր արտադրանքը, այդ թվում՝ կոնյակը։ «Եթե որոշել ես գնալ Եվրամիություն, ո՞ւր ես շտապում։ Հստակ որոշիր՝ ո՞ւր են քո կոնյակը տանելու, ո՞ւր են  քո բանջարեղենն ու մրգերը տանելու, ի՞նչ ծավալներով, կկարողանա՞ս, արդյոք, փոխարինել այն, ինչ այսօր մեզ մոտ ես … Read more

ԵՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության հույս ունենք․ Օվերչուկ

Ռուսաստանը ԵՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակման հույս ունի։ Այս մասին «Վեստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ պատասխանելով ԵՏՄ-ում Հայաստանի աշխատանքի շարունակության վերաբերյալ հարցին։ «Մենք, անշուշտ, ձգտում ենք դրան և Հայաստանը տեսնում ենք որպես Եվրասիական տնտեսական միության անդամ։ Եվ ավելի քան 10 տարիների ընթացքում, ինչ Հայաստանը միության անդամ է, այդ երկրի ՀՆԱ-ն աճել … Read more

«Չորս օր առաջ ինձ ասել են, որ թուրքեր են փախել․ հող ու ավազ եմ տանում դիրքեր»․ Շաքիի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ՀՀ պետական սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողի ներխուժման և տեղի բնակչուհուն վիրավորելու դեպքից հետո գյուղացիները Factor TV-ի հետ զրույցում պատմում են միջադեպի մանրամասները: Շաքիի բնակիչներից մեկը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ սահմանի խախտման մասին իրեն դեռ չորս օր առաջ զգուշացրել էին Ռազմական ոստիկանության ծառայողները, երբ ինքը գիշերային հերթափոխով շինանյութ (հող … Read more

Չթողեցին առաջ գնանք, մենք էլ որսորդական հրացաններով էինք․ բնակիչը՝ ադրբեջանցուն վնասազերծելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակություն 02.10.2026 | 16:57 Սյունիքի մարզիի Շաքիի բնակավայրի բնակիչներից մեկը Factor TV-ին պատմել է, թե ինչպես են վնասազերծել ապօրինի սահմանը հատած և գյուղի տներից մեկը ներխուժած ադրբեջանցի զինծառայողին։ Ասում է՝ միջադեպի մասին իմացել է գյուղամեջում, երբ տեսել է տուժած կնոջ դստերը՝ լաց լինելիս։ Շատ չանցած՝ գյուղ են եկել ոստիկանական մեքենաներն ու շտապօգնության բրիգադը, որը վիրավորում … Read more

Ադրբեջանցի զինծառայողին կալանավորել է Երևանի դատարանի նախագահ Ժորա Չիչոյանը

Հասարակություն 02.10.2026 | 16:58 Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու որոշումը կայացրել է Երևանի քրեական դատարանի նախագահ Ժորա Չիչոյանը։ Այս մասին հայտնում են իրավապահ համակարգում Factor TV-ի աղբյուրները։ Նշենք, որ Չիչոյանն ԱԱԾ պետ Անդրանիկ Սիմոնյանի մտերիմ ընկերն է։ Նա նաև այն դատավորներից է, որն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու միջնորդություններ է քննում։ Ադրբեջանցի զինծառայողին մեղադրանք է առաջադրվել ՀՀ պետական սահմանն … Read more

Ստյոպա Մկրտչյանը խաղադաշտ է վերադարձել տևական ընդմիջումից հետո

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը խաղադաշտ է վերադարձել տևական ընդմիջումից հետո։ Գերմանական «Նյուրնբերգն» ընկերական խաղում 3։1 հաշվով հաղթել է «Ինգոլշտադտին»: Մկրտչյանը վնասվածքից ապաքինվելուց հետո առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել «Նյուրնբերգի» մեկնարկային կազմում և փոխարինվել է 61-րդ րոպեին: Դա 23-ամյա հայ ֆուտբոլիստի առաջին խաղ էր շուրջ երկու ամսվա բացակայությունից հետո: