Ադրբեջանցի զինծառայողին կալանավորել է Երևանի դատարանի նախագահ Ժորա Չիչոյանը

Հասարակություն

02.10.2026 | 16:58

Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու որոշումը կայացրել է Երևանի քրեական դատարանի նախագահ Ժորա Չիչոյանը։ Այս մասին հայտնում են իրավապահ համակարգում Factor TV-ի աղբյուրները։

Նշենք, որ Չիչոյանն ԱԱԾ պետ Անդրանիկ Սիմոնյանի մտերիմ ընկերն է։ Նա նաև այն դատավորներից է, որն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու միջնորդություններ է քննում։

Ադրբեջանցի զինծառայողին մեղադրանք է առաջադրվել ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու, առողջությանը ծանր վնաս պատճառելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, ապօրինի զենք կրելու հոդվածներով (Քրեական օրենսգրքի 469, 166, 207 և 335-րդ հոդվածներ):

Նա ցուցմունք չի տվել, չի հայտնել, թե ինչ հանգամանքներում է Հայաստանի տարածք անցել։

Արաքս Մամուլյան

Leave a comment