Չթողեցին առաջ գնանք, մենք էլ որսորդական հրացաններով էինք․ բնակիչը՝ ադրբեջանցուն վնասազերծելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակություն 02.10.2026 | 16:57 Սյունիքի մարզիի Շաքիի բնակավայրի բնակիչներից մեկը Factor TV-ին պատմել է, թե ինչպես են վնասազերծել ապօրինի սահմանը հատած և գյուղի տներից մեկը ներխուժած ադրբեջանցի զինծառայողին։ Ասում է՝ միջադեպի մասին իմացել է գյուղամեջում, երբ տեսել է տուժած կնոջ դստերը՝ լաց լինելիս։ Շատ չանցած՝ գյուղ են եկել ոստիկանական մեքենաներն ու շտապօգնության բրիգադը, որը վիրավորում … Read more

Ադրբեջանցի զինծառայողին կալանավորել է Երևանի դատարանի նախագահ Ժորա Չիչոյանը

Հասարակություն 02.10.2026 | 16:58 Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու որոշումը կայացրել է Երևանի քրեական դատարանի նախագահ Ժորա Չիչոյանը։ Այս մասին հայտնում են իրավապահ համակարգում Factor TV-ի աղբյուրները։ Նշենք, որ Չիչոյանն ԱԱԾ պետ Անդրանիկ Սիմոնյանի մտերիմ ընկերն է։ Նա նաև այն դատավորներից է, որն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու միջնորդություններ է քննում։ Ադրբեջանցի զինծառայողին մեղադրանք է առաջադրվել ՀՀ պետական սահմանն … Read more

Ստյոպա Մկրտչյանը խաղադաշտ է վերադարձել տևական ընդմիջումից հետո

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը խաղադաշտ է վերադարձել տևական ընդմիջումից հետո։ Գերմանական «Նյուրնբերգն» ընկերական խաղում 3։1 հաշվով հաղթել է «Ինգոլշտադտին»: Մկրտչյանը վնասվածքից ապաքինվելուց հետո առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել «Նյուրնբերգի» մեկնարկային կազմում և փոխարինվել է 61-րդ րոպեին: Դա 23-ամյա հայ ֆուտբոլիստի առաջին խաղ էր շուրջ երկու ամսվա բացակայությունից հետո:

Պատի տակով եկել, գոմ ա մտել, տունը նստած եմ եղել․ Շաքիի բնակչուհի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքիի բնակչուհին Factor TV-ին պատմել է, թե ինչպես են ՀՀ պետական սահմանը ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողին իր անասնագոմի տարածքից վնասազերծել։ Նա պատմել է, որ միջադեպի պահին հարևանուհու հետ տանը սուրճ էր խմում և սկզբում չի նկատել, թե ինչպես է զինված ադրբեջանցին մտել իր բակ։ «Սկզբից ես չեմ էլ իմացել, որ եկել … Read more

Կարևորում ենք կառուցողական երկխոսությունը հայկական արտադրանքի արտահանման ու տարացման խոչընդոտների վերացման ուղղությամբ․ Փաշինյան

Քաղաքականություն 02.10.2026 | 16:49 «Ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի ապահովումը, անշուշտ, հանդիսանում են  ԵՏՄ ընդհանուր շուկայի լիարժեք գործունեության հիմքը։ Միևնույն ժամանակ, այս սկզբունքների գործնական իրականացումը շարունակում է պահանջել մեր առանձնահատուկ ուշադրությունը»,- Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ Չոլպոն-Աթայում կայացած Միջկառավարական խորհրդի նախորդ նիստին … Read more

Շուշիում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ՊՆ ղեկավարների եռակողմ հանդիպումը

Քաղաքականություն 02.10.2026 | 16:10 Արցախի Շուշի քաղաքում տեղի է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի, Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի և Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի 13-րդ եռակողմ հանդիպումը։ Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ հիշատակելով անցյալ տարի Թուրքիայում, ևս մեկ տարի առաջ՝ Վրաստանում կայացած հանդիպումները, Զաքիր Հասանովն ասել է, որ պետությունների ղեկավարների համատեղ ջանքերի շնորհիվ … Read more

«Պրոմաք»-ից պետք է բռնագանձել 643.8 մլն դրամ․ հայտնաբերված տեխնիկան հանձնվել է ՊՆ-ին

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից հայտնում են, որ «Պրոմաք» ՍՊԸ-ից պետությանը պատճառված վնասի հատուցման համար պետք է բռնագանձել 643 մլն 786 հազար 858 դրամ։ Ծառայողների իրականացրած կատարողական գործողությունների արդյունքում հայտնաբերված և առգրավված ժամանակակից տեխնիկան իր լրակազմով հանձնվել է Պաշտպանության նախարարությանը՝ ի պահ։ «ՀԿԱԾ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժնում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության … Read more

Ինչո՞ւ է ԱԱԾ-ն ադրբեջանցի զինծառայողի անօրինական սահմանահատման մասին իրազեկել այն բանից հետո, երբ ՀՀ քաղաքացի է վիրավորվել

Ինչո՞ւ է Ազգային անվտանգության ծառայությունն ադրբեջանցի զինծառայողի՝ սահման անօրինական հատելու մասին ՀՀ քաղաքացիներին հայտնել դրա մասին տեղեկանալուց երկու օր անց, ընդ որում՝ միայն այն բանից հետո, երբ լրատվամիջոցներում է տեղեկություն տարածվել այդ մասին։ Արդյո՞ք իրավապահները պարտավոր չէին հանրությանը դեպքից անմիջապես հետո տեղյակ պահել հնարավոր վտանգի մասին։ Այս հարցերի պատասխանները ստանալու համար Factor TV-ն գրավոր հարցում … Read more

Աշխարհի գավաթակիր Էլեն Եփրեմյան. «Կիոկուշին կարատեն շատ մեծ դեր ունի իմ կյանքում»

Կիոկուշին կարատեն ամենամասսայական մարտարվեստներից է Հայաստանում: Այդ մարզաձևով մարզվող աղջիկների թիվը ևս քիչ չէ: Հայաստանում ամենատիտղոսակիր մարզուհիներից է Էլեն Եփրեմյանը, որը պատմել է, թե ինչպես է հայտնվել այդ մարզաձևում: «Առաջին դասարան էի, երբ դպրոց եկան Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները և հայտարարեցին խմբակի բացման մասին, որոշեցի փորձել և մինչև օրս շատ ուրախ եմ իմ որոշման համար։ … Read more

Ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը կալանավորվել է

Քրեական վարույթի շրջանակում Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով։ Factor.am-ին այս մասին հայտնում է Քննչական կոմիտեից: Հիշեցնենք՝ ավելի վաղ Դատախազությունից հայտնել են, որ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14:17-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության 112 ՕԿԿ Սյունիքի բաժանմունքում ահազանգ է ստացվել քաղաքացուց այն մասին, որ իրենց տուն մարդ է մտել, զենքով կրակել … Read more