Կարևորում ենք կառուցողական երկխոսությունը հայկական արտադրանքի արտահանման ու տարացման խոչընդոտների վերացման ուղղությամբ․ Փաշինյան

Քաղաքականություն

02.10.2026 | 16:49

«Ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի ապահովումը, անշուշտ, հանդիսանում են  ԵՏՄ ընդհանուր շուկայի լիարժեք գործունեության հիմքը։ Միևնույն ժամանակ, այս սկզբունքների գործնական իրականացումը շարունակում է պահանջել մեր առանձնահատուկ ուշադրությունը»,- Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ Չոլպոն-Աթայում կայացած Միջկառավարական խորհրդի նախորդ նիստին իր մասնակցությունից ի վեր, ցավոք, առկա մի շարք հարցերի ուղղությամբ էական առաջընթաց չի հաջողվել ապահովել։

«Մասնավորապես, պահպանվում են սահմանափակումներն ու վարչական խոչընդոտները, որոնք շարունակում են էապես դժվարացնել ընդհանուր շուկայի լիարժեք և արդյունավետ գործունեությունը։ Այս առումով մենք կարևոր ենք համարում շարունակել կառուցողական երկխոսությունը՝ հայկական արտադրանքի արտահանման և տարանցման խոչընդոտները վերացնելու համար՝ համաձայն ԵՏՄ օրենսդրության։ Վստահ եմ, որ այս ուղղությամբ հետևողական առաջընթացը բխում է ԵՏՄ բոլոր անդամ պետությունների շահերից՝ ապահովելով կայուն առևտրային հոսքեր, շուկայի մասնակիցների համար կանխատեսելի պայմաններ և ամրապնդելով տնտեսական համագործակցությունը»,- հավելել է Փաշինյանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment