Էդուարդ Սպերցյանի գոլային փոխանցումն օգնել է «Կրասնոդարին» դուրս գալ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում երկրի գործող չեմպիոն «Կրասնոդարը» սեփական խաղադաշտում 4:0 հաշվով հաղթել է գործող գավաթակիր Մոսկվայի ԲԿՄԱ-ին ու դուրս եկել եզրափակիչ։ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը դաշտ է դուրս եկել «Կրասնոդարի» մեկնարկային կազմում ու գոլային փոխանցում կատարել 67-րդ րոպեին։ 90-րդ րոպեին 25-ամյա կիսապաշտպանը փոխարինվել է։ Առաջին խաղում ԲԿՄԱ-ն հաղթել էր 3։1 … Read more

Իսրայելում իրանական հրթիռային հարձակման հետևանքով զոհեր կան․ Իրանը հայտարարել է Լարիջանիի սպանության համար վրեժի մասին

Իսրայելի Ռամատ Գան քաղաքում Իրանի հրթիռային հարվածի հետևանքով ստացած վնասվածքներից մահացել են տղամարդ և կին: Այս մասին հայտնել է Իսրայելի փրկարարական ծառայությունը: Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն, մահացածները 70-80 տարեկան տարեց զույգ են, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Հրապարակված լուսանկարներից և տեսանյութերից դատելով՝ հրթիռը հարվածել է բնակելի տան։ Արտակարգ ծառայությունների տվյալներով՝ Թել Ավիվի մոտակայքում գտնվող Բնեյ Բրակ … Read more

NYMEX․ Ոսկու գինն աճել է 0.14%-ով և կազմել 5001.00 դոլար

NYMEX բորսայի մարտի 17-ի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները.Ոսկու գինն աճել է 0.14%-ով և կազմել 5001.00 դոլար, արծաթի գինը նվազել է 1.16%-ով և կազմել 79.53 դոլար, իսկ պլատինի գինը նվազել է 2.25%-ով և կազմել 2101.00 դոլար:Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile … Read more

1-ամյա երեխային երկու ամիս բռնության են ենթարկել, հետո փորձել կյանքից զրկել․ քրեական հետապնդում է հարուցվել խորթ մոր նկատմամբ

Հասարակություն 18.03.2026 | 10:25 1 տարեկան երեխայի նկատմամբ 2026 թ․ հունվարի 22-ից մինչև մարտի 10-ը պարբերաբար ֆիզիկական ներգործության արդյունքում պատճառված ուժեղ ցավի, ինչպես նաև մարտի 15-ին ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու դեպքերով հանրային քրեական հետապնդում է հարուցվել երեխայի հոր երկրորդ կնոջ նկատմամբ։ Այս մասին FactorTV-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Գլխավոր դատախազությունից. «Քրեական հետապնդում է հարուցվել … Read more

Իրանը պաշտոնապես հաստատել է Ալի Լարիջանիի սպանությունը

Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհուրդը երեքշաբթի ուշ երեկոյան հաստատել է  Իսրայելի պնդումները, որ երկրի անվտանգության խորհրդի ղեկավար Ալի Լարիջանին սպանվել է գիշերային օդային հարվածի ժամանակ, գրում է France 24-ը։ «Նահատակների մաքուր հոգիները գրկեցին Աստծո արդար ծառա՝ նահատակ բժիշկ Ալի Լարիջանիի մաքրագործված հոգին։ Իրանի և Իսլամական հեղափոխության առաջընթացի համար ողջ կյանքի պայքարից հետո նա, ի վերջո, … Read more

ԱԹՍ-ն թիրախավորել է Բաղդադում գտնվող ԱՄՆ դեսպանատունը․ պայթյուն է որոտացել

Քաղաքականություն 18.03.2026 | 10:01 Անվտանգության աղբյուրների հաղորդմամբ՝ չորեքշաբթի վաղ առավոտյան անօդաչու թռչող սարքի հարձակումը թիրախավորել է Բաղդադում գտնվող ԱՄՆ դեսպանատունը, իսկ տարածքում պայթյուն է լսվել․ գրում է Reuters-ը։ Անվտանգության աղբյուրները նախօրին հայտնել էին, որ հրթիռային և անօդաչու սարքերի հարձակումներ են իրականացվել դեսպանատան ուղղությամբ, ինչի հետևանքով միացել են ազդանշանային համակարգերը, և դիվանագիտական համալիրի մոտ պայթյուն է … Read more

Արտարժույթների փոխարժեքները՝ մարտի 18-ի դրությամբ

Ներկայացնում ենք Հայաստանի փոխանակման կետերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները մարտի 18-ի դրությամբ՝ rate.am-ի: Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 375 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 378 դրամ փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է 433 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 436 դրամ փոխարժեքով: Մեկ ռուսական ռուբլին գնվում է 4,50 դրամ փոխարժեքով, վաճառվում՝ 4,63 դրամ փոխարժեքով։

Հայտնի են Լյովա Վարդանյանի անվան ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարի 5 քաշային կարգերի մեդալակիրները

Երևանում մեկնարկել է ՀՀ վաստակավոր մարզիչ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող Լյովա Վարդանյանի անվան ըմբշամարտի 5-րդ միջազգային հուշամրցաշարը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։ Մրցումային առաջին օրը հայտնի են դարձել 5 քաշային կարգերի մեդալակիրները: Հայաստանի ներկայացուցիչներից արծաթե մեդալներ են նվաճել 57 կգ քաշային Աշոտ Գյուլնազարյանը, և 86 կգ քաշային Ռազմիկ Եփրեմյանը, բրոնզե մեդալակիրներ են դարձել … Read more

ԻՀՊԿ-ն հաստատել է «Բասիջ» ուժերի հրամանատար Ղոլամռեզա Սուլեյմանիի մահը

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հաստատել է, որ մահացել է «Բասիջ» ռազմականացված կազմավորումների հրամանատար Ղոլամռեզա Սուլեյմանին։ Այս մասին հաղորդագրություն են տարածել պետական լրատվամիջոցները։ Հաղորդագրության համաձայն՝ Սուլեյմանին զոհվել է Իսրայելի իրականացրած հարվածի ժամանակ։ Միևնույն ժամանակ հաղորդագրությունում չի նշվում Ալի Լարիջանիի ճակատագրի մասին։ Ավելի վաղ Իսրայելը հայտարարել էր, որ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը նույնպես սպանվել…

Մահացել Է Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդը

Քաղաքականություն 17.03.2026 | 22:59 93 տարեկանում մահացել է Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդը։ Նրա մահվան մասին լրագրողներին հայտնել է պատրիարքի գահակալության տեղապահը՝ մետրոպոլիտ Շիո Մուջիրին։ «Մի քանի րոպե առաջ մահացավ կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը»,– հայտարարել է նա։ Ավելի վաղ պատրիարքարանը հայտնել էր, որ 93-ամյա պատրիարքը հոսպիտալացվել է առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով։ Բժիշկների խոսքով՝  նա իացված էր … Read more