Մահացել Է Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդը

Քաղաքականություն

17.03.2026 | 22:59

93 տարեկանում մահացել է Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդը։ Նրա մահվան մասին լրագրողներին հայտնել է պատրիարքի գահակալության տեղապահը՝ մետրոպոլիտ Շիո Մուջիրին։

«Մի քանի րոպե առաջ մահացավ կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը»,– հայտարարել է նա։

Ավելի վաղ պատրիարքարանը հայտնել էր, որ 93-ամյա պատրիարքը հոսպիտալացվել է առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով։ Բժիշկների խոսքով՝  նա իացված էր արհեստական շնչառության սարքին։

Իլյա Երկրորդը (աշխարհիկ անունով՝ Իրակլի Գուդուշաուրի-Շիոլաշվիլի) ծնվել է 1933 թվականին։ Նա ընտրվել է Վրաստանի կաթողիկոս-պատրիարք 1977 թվականի դեկտեմբերի 23-ին։

 

Leave a comment