«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Իմ քայլը» հիմնադրամի և Հայաստանում Չինաստանի դեսպանության հաջող համագործակցության արդյունքում հիմնադրամի հերթական պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող «Seminar on Innovation and Entrepreneurship Capacity Building for Women from Developing Countries» միջազգային վերապատրաստման ծրագրին, որը տեղի է ունենում հունիսի 18-ից հուլիսի 1-ը։
Ինչպես հայտնել է հիմնադրամը, ծրագրին մասնակցում են շուրջ 25 ներկայացուցիչներ 7 երկրներից՝ նպատակ ունենալով ուսումնասիրել կանանց ձեռներեցության, նորարարության և առաջնորդության ոլորտներում միջազգային փորձը, ինչպես նաև ձևավորել նոր համագործակցային կապեր։
Սեմինարի առաջին օրերն անցկացվել են Պեկինում, որտեղ մասնակիցները մասնակցել են պաշտոնական բացման արարողությանը, դասախոսությունների և քննարկումների։ Ծրագրի շրջանակում անդրադարձ է կատարվել Չինաստանի տնտեսական զարգացման ուղուն, զարգացման ռազմավարություններին, միջազգային համագործակցությանը և կանանց հզորացման քաղաքականություններին։
Մասնակիցները նաև այցելել են Չինական մեծ պատ՝ ավելի մոտիկից ծանոթանալով երկրի պատմամշակութային ժառանգությանը։
Առաջիկա օրերին պատվիրակությունը կշարունակի աշխատանքը Անհույ նահանգում՝ 6 օր գտնվելով Հեֆեյ քաղաքում և 3 օր՝ Հուանշանում, որտեղ նախատեսված են նոր դասախոսություններ, գործնական հանդիպումներ և փորձի փոխանակման այցեր։
Նման ծրագրերը կարևոր հնարավորություն են մեր շահառուների համար՝ ձեռք բերելու նոր գիտելիքներ, ուսումնասիրելու միջազգային լավագույն փորձը և այն հետագայում կիրառելու Հայաստանում՝ նպաստելով մարդյային ներուժի զարգացմանը։