ԱԹՍ-ն թիրախավորել է Բաղդադում գտնվող ԱՄՆ դեսպանատունը․ պայթյուն է որոտացել

Քաղաքականություն

18.03.2026 | 10:01

Անվտանգության աղբյուրների հաղորդմամբ՝ չորեքշաբթի վաղ առավոտյան անօդաչու թռչող սարքի հարձակումը թիրախավորել է Բաղդադում գտնվող ԱՄՆ դեսպանատունը, իսկ տարածքում պայթյուն է լսվել․ գրում է Reuters-ը։

Անվտանգության աղբյուրները նախօրին հայտնել էին, որ հրթիռային և անօդաչու սարքերի հարձակումներ են իրականացվել դեսպանատան ուղղությամբ, ինչի հետևանքով միացել են ազդանշանային համակարգերը, և դիվանագիտական համալիրի մոտ պայթյուն է լսվել։

Հաղորդվում է, որ երեքշաբթի առնվազն երեք պայթուցիկ անօդաչու սարքեր ևս թիրախավորել են Բաղդադի միջազգային օդանավակայանի մոտ գտնվող ԱՄՆ դիվանագիտական օբյեկտը, ինչի հետևանքով ակտիվացվել են C-RAM հակաօդային պաշտպանության համակարգերը։

Leave a comment