Քարաթափում Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ փրկարարները հեռացրել են քարերը վերականգնելով երթևեկությունը

Մարտի 23-ին, ժամը 18։45-ին Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լծեն-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացնում են ՆԳՆ ՓԾ-ից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհի 37-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով … Read more

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվի

Հասարակություն 24.03.2026 | 10:14 Դատախազը որոշում է կայացրել «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ: Այս մասին Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնում են Գլխավոր դատախազությունից: «Ի պատասխան Ձեր՝ 2026 թվականի մարտի 18-ի հարցման՝ տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հունվարի 10-ին Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնված … Read more

Քննարկվել են առողջապահության ոլորտում ՀՀ–ԱՄՆ համագործակցության զարգացման հեռանկարները

Քաղաքականություն 24.03.2026 | 09:46 ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ առողջապահության ոլորտում ՀՀ–ԱՄՆ համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով՝ դեսպան Նարեկ Մկրտչյանը մարտի 23-ին Վաշինգտոնում հանդիպում է ունեցել ԱՄՆ առողջապահության քարտուղարի գլոբալ հարցերի գրասենյակի ղեկավար Բեթանի Կոզմայի հետ։ «Հանդիպմանը մասնակցել է նաև գրասենյակի քարտուղարի փոխտեղակալ Ջուլի Վալանսը։ Կողմերն անդրադարձ են կատարել երկկողմ համագործակցության օրակարգին՝ այդ համատեքստում … Read more

Բաքվում գիշերը կրկին ԱԹՍ-ներ են նկատվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն 23.03.2026 | 15:41 Անցնող գիշերը Բաքվի երկնքում կրկին ԱԹՍ-ներ են նկատվել։ Սոցցանցերի ադրբեջանական տիրույթում կադրեր են տարածվում։ Նշենք, որ վերջին օրերին սա ԱԹՍ-ների թռիչքի առաջին դեպքը չէ Ադրբեջանի մայրաքաղաքում։ Մարտի 21-ի լույս 22-ի գիշերը Բաքվի երկնքում ևս անօդաչու էր նկատվել։ Անօդաչու թռչող սարքի ձայնը լսվել էր մայրաքաղաքի Ադրբեջանի  բազմաթիվ շրջաններում։ ԱԹՍ-ների մասին դեռևս պաշտոնական … Read more

Իրանը սպառնում է, Հորմուզի նեղուցից բացի, ականապատել Պարսից ծոցն ու ափամերձ տարածքները՝ մինչ լրանում է Թրամփի սահմանած վերջնաժամկետը

Քաղաքականություն 23.03.2026 | 15:49 Իրանի բարձր մակարդակի անվտանգության մարմինը՝ Պաշտպանության խորհուրդը, հայտարարել է, որ «ոչ թշնամական երկրների համար» Հորմուզի նեղուցով անցնելու «միակ ճանապարհն» «Իրանի հետ համակարգումն է», գրում է BBC-ն։ Խորհուրդն իրանական լրատվամիջոցների կողմից հրապարակված հայտարարության մեջ նաև նշել է, որ «թշնամու կողմից իրանական ափերի կամ կղզիների վրա հարձակվելու ցանկացած փորձ» կհանգեցնի նրան, որ Պարսից … Read more

Lեռնադահուկորդ Գլեբ Մոսեսովը՝ միջազգային մրցաշարի կրկնակի հաղթող

Հայաստանը ներկայացնող Գլեբ Մոսեսովը երկու ոսկե մեդալ է նվաճել ավստրիական Կյութաիում անցկացված լեռնադահուկային սպորտի մրցաշարում։ Մարտի 22-ին Մոսեսովը մասնակցել է ոլորավայրէջքի երկու մրցման և երկուսում էլ նվաճել է հաղթողի կոչումը։ Այս ամիս Հայաստանի ներկայացուցիչը մասնակցել է 13 մրցման։ Ավելի վաղ նա հաղթող էր ճանաչվել նաև Ավստրիայում ու Սլովենիայում կայացած մրցումներում։ Հիշեցնենք, որ չնայած հաջող ելույթներին՝ … Read more

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում․ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»-ը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները։ Հանրապետության տարածքում` Մարտի 25-28-ը շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Մարտի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ։ Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ: … Read more

Ալեքսանդր Օվեչկինը 1000 գոլ խփած չորրորդ հոկեյիստն է պատմության մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ամերիկյան «Վաշինգտոն Քեփիթալզի» ռուս հոկեյիստ Ալեքսանդր Օվեչկինը 1000-րդ գոլն է խփել կարիերայում։ Դա տեղի է ունեցել «Կոլորադոյի» դեմ Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնության հերթական տուրի խաղում (2:3): 40-ամյա Օվեչկինը 1000 գոլ խփած չորրորդ հոկեյիստն է պատմության մեջ կանադացիներ Ուեյն Գրետցկիից, Գորդի Հոուից ու չեխ Յարոմիր Յագրից հետո, հաղորդում է Հոկեյի միջազգային ֆեդերացիայի (IIHF) մամուլի … Read more

Լուկաս Սելարայանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լուկաս Սելարայանը ևս մեկ գոլ է խփել արգենտինական «Բելգրանոյի» կազմում։ Արգենտինայի առաջնության (Ապերտուրա) 12-րդ տուրում «Բելգրանոն» սեփական խաղադաշտում 1։2 հաշվով պարտվել է «Ռասինգին»։ Լուկաս Սելարայանը 54-րդ րոպեին հավասարացրել է հանդիպման հաշիվը։ Ընթացիկ առաջնությունում 33-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 7 հանդիպման, դարձել 3 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ։ «Բելգրանոն» 19 միավորով … Read more

Լոնդոնը որևէ ապացույց չի տեսնում, որ Իրանը թիրախավորել է Մեծ Բրիտանիան. Սթարմեր

Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ որևէ գնահատական ​​չի եղել այն մասին, որ Միացյալ Թագավորության մայրցամաքային մասն Իրանի թիրախում է եղել։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Իսրայելի բանակը շաբաթ հայտարարեց, որ Իրանն այժմ ունի «հրթիռներ, որոնք կարող են հասնել Լոնդոն, Փարիզ կամ Բեռլին»։ Իրանական հրթիռը պետք է անցնի մոտ 2700 մղոն՝ … Read more