Լուկաս Սելարայանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լուկաս Սելարայանը ևս մեկ գոլ է խփել արգենտինական «Բելգրանոյի» կազմում։

Արգենտինայի առաջնության (Ապերտուրա) 12-րդ տուրում «Բելգրանոն» սեփական խաղադաշտում 1։2 հաշվով պարտվել է «Ռասինգին»։

Լուկաս Սելարայանը 54-րդ րոպեին հավասարացրել է հանդիպման հաշիվը։

Ընթացիկ առաջնությունում 33-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 7 հանդիպման, դարձել 3 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ։ «Բելգրանոն» 19 միավորով երրորդ տեղում է։

Leave a comment