ՀԹՖ նախագահը Գդանսկում մասնակցել է Tennis Europe-ի տարեկան ընդհանուր ժողովին

Լեհաստանի Գդանսկ քաղաքում կայացել է Tennis Europe-ի տարեկան ընդհանուր ժողովը, որի ընթացքում Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանը համագործակցության հուշագիր է ստորագրել Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի նախագահ Հենրիկ Թորսյե Պեդերսոնի հետ։ Հուշագրի համաձայն՝ եվրոպական զարգացող երկրների մինչև 14 տարեկան լավագույն մարզիկները Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում հայ թենիսիստների հետ պարբերաբար անցկացնելու են ուսումնամարզական հավաք, որից հետո մասնակցելու են … Read more

1-ամյա երեխայի սպանության դեպքով երկրորդ վարույթն է նախաձեռնվել

Հասարակություն 23.03.2026 | 18:01 Արաբկիրում 1 տարեկան երեխայի սպանության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ։ Այս մասին Factor TV-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին Գլխավոր դատախազությունից։ «Վարույթ է նախաձեռնվել երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքով (Քրեական օրենսգրքի 247֊րդ հոդվածի հատկանիշներով), որը միացել է նախորդ քրեական վարույթին: … Read more

Լավրովն ու Արաղչին Կասպից ծովի շրջանում հակամարտության տարածման մտահոգություններն են քննարկել

Քաղաքականություն 23.03.2026 | 21:40 Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցում ընդգծել է ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի միջուկային ենթակառուցվածքների, այդ թվում՝ Բուշերի ատոմակայանի վրա հարվածների անընդունելիությունը, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ «Քննարկվել է Պարսից ծոցի տարածաշրջանում տիրող իրավիճակը, որը կտրուկ վատթարացել է ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի հետևանքով։ Լավրովն … Read more

ԵՄ-ն սահմանափակել է Հունգարիայի մուտքը փակ քննարկումներին՝ ՌԴ-ին տեղեկատվական արտահոսքի պատճառով. Politico

Քաղաքականություն 23.03.2026 | 21:15 Եվրամիությունը սահմանափակում է Հունգարիայի մասնակցությունը զգայուն քննարկումներին և կրճատում նրա կողմից տրամադրվող գաղտնի տեղեկատվության քանակը։ Այս մասին հաղորդում է Politico-ն՝ հղում անելով եվրոպացի դիվանագետներին, գրում է The Insider-ը։ Աղբյուրների խոսքով՝ սա բխում է մտավախություններից, որ Բուդապեշտը կարող է տեղեկատվությամբ կիսվել Մոսկվայի հետ։ Արդյունքում, ԵՄ առաջնորդներն ավելի ու ավելի հաճախ են բանակցություններ … Read more

Հայ ձյուդոիստները Թբիլիսիում անհաջող են հանդես եկել Եվրոպայի առաջնությունից առաջ

Ձյուդոյի Հայաստանի հավաքականն անհաջող է հանդես եկել Թբիլիսիում կայացած Մեծ սաղավարտի հերթական  փուլում։ Վահե Աղասյանը (60 կգ), Արտակ Թորոսյանը (73 կգ) և Գոռ Կարապետյանը (100 կգ) պարտվել են մեկնարկային գոտեմարտերում, իսկ Մարտին Բադալյանը (60 կգ) հաղթանակով մեկնարկելուց հետո պարտություն է կրել 1/8 եզրափակիչում։ Հայ ձյուդոիստները Վրաստանի մայրաքաղաքում ապրիլի 16-19-ին մասնակցելու են նաև Եվրոպայի առաջնությանը։ ԵԱ-ին … Read more

Երևանը միանում է «Երկրի ժամ» նախաձեռնությանը. լուսավորությունը 1 ժամով կանջատվի

Երևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: «Մարտի 28-ին՝ ժամը 20:30-ից մինչև 21:30-ը, մայրաքաղաքում կանջատվի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը։ Վերջին տարիներին Երևանում իրականացվում է արտաքին լուսավորության ցանցի լայնածավալ արդիականացում․ հին համակարգերը փոխարինվում են էներգախնայող, ժամանակակից լուծումներով, ինչի արդյունքում նվազում է լուսային աղտոտվածությունը և բարելավվում է գիշերային … Read more

ԱՄՆ զորքերի կուտակումը բարձրացնում է Հորմուզի նեղուցի համար մարտի հավանականությունը՝ մինչ Մոջթաբա Խամենեին «վիրավոր է և մեկուսացված». WP

Մերձավոր Արևելքում ամերիկյան զորքերի թվի ավելացումը և նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքը՝ «ոչնչացնելու» Իրանի էներգետիկ ենթակառուցվածքը, հիմք են հանդիսացել այն բանի համար, ինչն ամերիկացի և իսրայելցի անվտանգության պաշտոնյաներն ավելի ու ավելի հաճախ են տեսնում որպես հնարավոր ավարտ՝ Հորմուզի նեղուցի և հիմնական էներգետիկ օբյեկտների վերահսկողության համար պայքարը, գրում է The Washington Post-ը։ Նեղուցի՝ համաշխարհային էներգամատակարարման կարևորագույն խողովակի … Read more

Փաշինյանը գոռաց, մատ թափ տվեց, ապա հերքեց ու ներողություն խնդրեց․ արցախցի կինը չի ընդունի վարչապետի առաջարկը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Կխոսեմ տենց, ուրեմն մյուս անգամ փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել»․ Նիկոլ Փաշինյանը երեկ մետրոյում գոռում, մատ էր թափ տալիս և «փախած» անվանում 1993 թվականին Արցախյան ազատամարտում զոհված դաշտային հրամանատար Մերուժան Մոսիյանի դստեր՝ Արմինե Մոսիյանի վրա։  Նա անչափահաս որդու հետ էր։ Փաշինյանը նախ ցույց տվեց քարտեզով կրծքանշանը՝ այն առաջարկելով երեխային։ «Չէ, մենք Արցախից … Read more

Նիկոլ Փաշինյանը գիտակցված քայքայում է ՀՀ-ում համերաշխությունը, առաջնորդվում է՝ «բաժանիր, որ տիրես» սկզբունքով․ Նինա Կարապետյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Նժար» սահմանադրական շարժման համահիմնադիր Նինա Կարապետյանցը Factor TV-ին տված հարցազրույցում անդրադարձել է Սամվել Կարապետյանի կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպմանը՝ նշելով, որ միասնական ցուցակով հանդես գալը քիչ հավանական է, սակայն համագործակցության եզրեր կարող են լինել նախընտրական և հետընտրական փուլերում՝ հատկապես ընտրախախտումների դեպքում։ Նա խորին մտահոգություն է հայտնել երկրում տիրող ատելության մթնոլորտի կապակցությամբ։ Խոսելով Սամվել Կարապետյանի քաղաքական ուժի … Read more