Հայ ձյուդոիստները Թբիլիսիում անհաջող են հանդես եկել Եվրոպայի առաջնությունից առաջ

Ձյուդոյի Հայաստանի հավաքականն անհաջող է հանդես եկել Թբիլիսիում կայացած Մեծ սաղավարտի հերթական  փուլում։

Վահե Աղասյանը (60 կգ), Արտակ Թորոսյանը (73 կգ) և Գոռ Կարապետյանը (100 կգ) պարտվել են մեկնարկային գոտեմարտերում, իսկ Մարտին Բադալյանը (60 կգ) հաղթանակով մեկնարկելուց հետո պարտություն է կրել 1/8 եզրափակիչում։

Հայ ձյուդոիստները Վրաստանի մայրաքաղաքում ապրիլի 16-19-ին մասնակցելու են նաև Եվրոպայի առաջնությանը։ ԵԱ-ին հայտավորված են Վահե Աղասյանը (60 կգ), Աշիկ Անդրեյանը (60 կգ), Արտակ Թորոսյանը (73 կգ) և Գոռ Կարապետյանը (100 կգ)։

Leave a comment