Lեռնադահուկորդ Գլեբ Մոսեսովը՝ միջազգային մրցաշարի կրկնակի հաղթող

Հայաստանը ներկայացնող Գլեբ Մոսեսովը երկու ոսկե մեդալ է նվաճել ավստրիական Կյութաիում անցկացված լեռնադահուկային սպորտի մրցաշարում։

Մարտի 22-ին Մոսեսովը մասնակցել է ոլորավայրէջքի երկու մրցման և երկուսում էլ նվաճել է հաղթողի կոչումը։

Այս ամիս Հայաստանի ներկայացուցիչը մասնակցել է 13 մրցման։ Ավելի վաղ նա հաղթող էր ճանաչվել նաև Ավստրիայում ու Սլովենիայում կայացած մրցումներում։

Հիշեցնենք, որ չնայած հաջող ելույթներին՝ Գլեբ Մոսեսովը չէր մասնակցել Իտալիայում կայացած 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերին, որտեղ Հայաստանը ներկայացրել էր լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը։

Leave a comment