ՌԴ-ն Իրանին տրամադրում է արբանյակային լուսանկարներ՝ ԱՄՆ ռազմաբազաներին և Իսրայելում էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար

Ռուսաստանը Իրանին տրամադրել է Մերձավոր Արևելքի ռազմական օբյեկտների և զգայուն վայրերի տասնյակ արբանյակային լուսանկարներ՝ Թեհրանին օգնելու ամերիկյան զորքերին և այլ թիրախներին հարվածելու հարցում, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ուկրաինական հետախուզության տվյալներին: Զեկույցը, որի հետ  ծանոթացել  է գործակալությունը, նշվում է նաև  իրանցի և ռուս հաքերների համագործակցության մասին, գրում է The Insider-ը։ Ներկայացված տվյալների համաձայն՝ մարտի 21-ից … Read more

Հին թղթադրամները դուրս են գալիս շրջանառությունից. փոխանակումը՝ անվճար և անժամկետ․ ԿԲ

ՀՀ կենտրոնական բանկից հայտնում են, որ 2026 թվականի ապրիլի 15-ից ՀՀ երկրորդ սերնդի թղթադրամները կդադարեն լինել օրինական վճարամիջոց, սակայն քաղաքացիները կկարողանան դրանք առանց սահմանափակումների, անվճար և անժամկետ փոխանակել առևտրային բանկերում և Կենտրոնական բանկում։ «Հիշեցնում ենք, որ 2026 թ. ապրիլի 15-ից 2-րդ սերնդի թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից։ Ինչպես բազմիցս նշվել էր Կենտրոնական բանկի … Read more

Թոմաս Ադորյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել այս մրցաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արգենտինայի առաջնության (Ապերտուրա) 13-րդ տուրում «Բենֆիլդը» մրցակցի խաղադաշտում 2։3 հաշվով պարտվել է «Արգենտինոս Խունիորսին»։ Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Թոմաս Ադորյանը «Բենֆիլդի» մեկնարկային կազմում խաղացել է 78 րոպե և դարձել գոլային փոխանցման հեղինակ։ Դա 24-ամյա կիսապաշտպանի առաջին արդյունավետ գործողությունն էր այս մրցաշրջանում։ Հիշեցնենք, որ Թոմաս Ադորյանն անցյալ տարի է նորամուտը նշել Հայաստանի հավաքականում, որի կազմում մասնակցել … Read more

Իրանը զգուշացնում է, որ կպատասխանի տարածաշրջանից այն կողմ, եթե ԱՄՆ-ն «հատի կարմիր գծերը»

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը երեքշաբթի օրը զգուշացրել է, որ իրենց պատասխանը Միացյալ Նահանգներին կարող է տարածվել տարածաշրջանից դուրս և թիրախավորել էներգետիկ ենթակառուցվածքները՝ նշելով, որ նախկին զսպվածությունն ավարտվել է։ Նշվում է, որ Իրանը  կգործի ԱՄՆ-ի և գործընկերների ենթակառուցվածքների դեմ այնպես, որ տարիներ շարունակ զրկի նրանց տարածաշրջանի նավթի և գազի պաշարներից․ «Ամերիկայի տարածաշրջանային գործընկերները պետք է … Read more

ՊՆ-ն արձագանքել է Հայկ Սարգսյանին․ հնչեցված պնդումները չեն համապատասխանում իրականությանը

Քաղաքականություն 07.04.2026 | 16:55 Պաշտպանության նախարարությունը արձագանքել է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հնչեցրած պնդումներին՝ նշելով, որ Զինված ուժերում 2024 թվականին թոքաբորբից մահվան դեպքեր չեն արձանագրվել, իսկ զորակոչի թվերի վերաբերյալ հրապարակումները պարունակում են գաղտնի տեղեկատվության խախտման տարրեր։ «Երեկ՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանը հնչեցրել է տարաբնույթ հայտարարություններ «պաշտպանության նախարարությունում տիրող իրավիճակի … Read more

«Մի ամբողջ քաղաքակրթություն կմահանա այսօր գիշեր, եթե Իրանը գործարքի չգնա»․ Թրամփը գրառում է արել

Քաղաքականություն 07.04.2026 | 16:57 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր գրառում է կատարել Truth Social-ում՝ զգուշացնելով. «Մի ամբողջ քաղաքակրթություն կմահանա այսօր գիշեր, այլևս երբեք  չի վերականգնվի», գրում է BBC-ն։ «Ես չեմ ուզում, որ դա տեղի ունենա, բայց հավանաբար տեղի կունենա։ Սակայն, հիմա, երբ մենք ունենք Ամբողջական ու Տոտալ ռեժիմի փոփոխություն, որտեղ գերակշռում են տարբեր, ավելի խելացի … Read more

Ընտրական օրենսգրքի փոփոխության նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

66 կողմ, 16 դեմ, 0 ձեռնպահ ձայներով Ազգային ժողովի արտահերթ նիստում 1-ին ընթերցմամբ ընդունվեց «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Կողմ քվեարկեցին միայն ՔՊ խմբակցության պատգամավորները, դեմ՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորները։ «Պատիվ ունեմ»-ը չէր մասնակցում քվեարկությանը։ Ավելի վաղ խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն անիմաստ էր համարել նախագծի բովանդակության շուրջ քննարկումը։ Քվեարկությունից հետո հայտարարվեց երեքժամյա ընդմիջում, որից … Read more

Աշխարհի գավաթ․ Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի հավաքականի կազմը

Հայ բռնցքամարտիկները կմասնակցեն Բրազիլայում ապրիլի 20-26-ին կայանալիք աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլին։ Տղամարդկանց Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր կմեկնեն Ռուդոլֆ Գարբոյանը (50 կգ), Ժիրայր Սարգսյանը (55 կգ), Արթուր Բազեյանը (60 կգ), Արթուր Սահակյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ), Նարեկ Մանասյանը (90 կգ) և Դավիթ Չալոյանը (+90 կգ), հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը։ Կանանց պայքարում հանդես … Read more

Նավթի գները բարձրանում են Թրամփի սահմանած՝ Հորմուզի նեղուցի վերաբերյալ վերջնաժամկետին զուգահեռ

Նավթի գները կտրուկ բարձրացել են երեքշաբթի առավոտյան առևտրի սկզբում՝ պայմանավորված ԱՄՆ նախագահի Թրամփի՝ Իրանի համար սահմանած վերջնաժամկետի մոտեցմամբ․ կամ բացել Հորմուզի նեղուցը, կամ ենթարկվել «ոչնչացման»․ գրում է DW-ն։ Brent տեսակի նավթի գինը գերազանցել է մեկ բարելի դիմաց 111 դոլարը՝ պատերազմի սկզբից ի վեր աճելով ավելի քան 50%-ով։ Ամերիկյան West Texas Intermediate նավթի գինը բարձրացել է մոտ … Read more

Կարեն Խաչանով․ Կա զայրույթ և հիասթափություն

Աշխարհի 14-րդ ռակետ Կարեն Խաչանովը Մոնտե Կառլոյում ընթացող թենիսի «Մասթերս» շարքի մրցաշարի առաջին շրջանում պարտվելուց հետո անդրադարձել է իր անհաջող ելույթներին։ «Չէի ասի, որ հիմա կա անհանգստություն։ Դա ավելի շատ զայրույթ է և, հավանաբար, որոշակի հիասթափություն այն փաստից, որ դու աշխատում ես, փորձում ես կատարելագործվել, բայց չես ստանում այն, ինչ ակնկալում էիր արդյունքների առումով։ Այդ … Read more