Դուք ապացուցեցիք, որ դուք պատերազմի կուսակցություն եք․ Փաշինյանը՝ Նարեկ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն 24.08.2026 | 15:19 Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց, թե երբ են ադրբեջանական ուժերը հետ քաշվելու Պառավաքարի, Գորիսի և Ջերմուկի հատվածներից, և ահազանգեց Տիգրանաշենի հնարավոր հանձնման վտանգի մասին՝ կոչ անելով տեղացիներին «պայքարել սեփական տների համար»։ Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ սահմանների հարցը պետք է լուծվի բացառապես սահմանազատման … Read more

ԱՄՆ-ը պատրանքներ չունի Ռուսաստանի կողմից պատերազմը դադարեցնելու ցանկության վերաբերյալ, իսկ Չինաստանն այլևս չպետք է լռի․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ամերիկյան կողմը վերջնականապես ազատվել է ռուս-ուկրաինական պատերազմում Ռուսաստանի դիրքորոշման վերաբերյալ պատրանքներից, գրում են ուկրաինական լրատվամիջոցները։ «Ես ուրախ եմ, որ ԱՄՆ-ի մոտ վերացել են բոլոր պատրանքներն այն հարցում՝ արդյո՞ք Ռուսաստանն իսկապես ցանկանում է վերջ դնել այս պատերազմին։ Ես հավատում եմ, որ Ամերիկայի մոտ կվերանան Ռուսաստանի նկատմամբ ունեցած բոլոր հակասություններն … Read more

Ղազախստանի խորհրդարանական ընտրություններում իշխանամետ կուսակցությունը ստացել է ձայների ավելի քան 71 %-ը

Քաղաքականություն 24.08.2026 | 15:02 Ղազախստանի խորհրդարանական ընտրություններում «Ադիլեթ» («Արդարություն») կուսակցությունը, որը հունիսի կեսերին միավորվել էր իշխող «Ամանատ» կուսակցության (նախկինում՝ «Նուր Օթան») հետ, առաջատարն է, գրում է Current time-ը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները։ Դրանց համաձայն՝ «Ադիլեթը» ստացել է ձայների ավելի քան 71%-ը։ Այն կարող է ստանալ խորհրդարանի 145 տեղերից 105-ը։ «Ադիլեթ» կուսակցությունը … Read more

Ձեր քաղաքական ուժը ՀՀ-ում գործում ա թելադրության ժանրով․ Փաշինյանը՝ Ագնեսա Խամոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն 24.08.2026 | 14:53 Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը քննադատեց Կառավարության դիրքորոշումը՝ նշելով, որ մինչ իշխանությունը խոսում է դիվերսիֆիկացիայից և «ԹՐԻՓՓ» նախագծից, հայ գյուղացիները բախվում են իրացման լուրջ խնդիրների, և արտահանվող բերքը փչանում է Լարսում։ Ի պատասխան՝ Փաշինյանը շեշտեց, որ ԵԱՏՄ ազատ տեղաշարժի կանոնների խախտումը հարվածում է հենց կազմակերպության հիմքերին․ «ԵԱՏՄ-ն հիմնված է … Read more

Եթե Հայաստանին անհրաժեշտ չէ ՀԱՊԿ-ին անդամակցությունը, կարող է հեռանալ կազմակերպությունից․ Պեսկով

Երևանն ազատ է ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում կայացնելու հարցում, եթե Հայաստանն այլևս կազմակերպության անդամակցության կարիքը չունի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։ Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Ես դժվարանում եմ հասկանալ, թե ինչ է նշանակում՝ գոհ … Read more

ԱՄՆ-ը Իրանի դեմ «պատմության մեջ ամենամեծ ֆինանսական հարձակումը» կներկայացնի․ Թեհրանը, իր հերթին, սպառնում է առգրավել տարանցման կանոնները խախտող նավերը

ԱՄՆ-ն երկուշաբթի կներկայացնի Իրանի դեմ «երբևէ իրականացված ամենամեծ ֆինանսական հարձակումը»։ Այս մասին հայտարարել է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ Մինչ այդ, Թեհրանը սպառնացել է առգրավել Հորմուզի նեղուցում տարանցման կանոնները խախտող նավերը։ Սպասվող սրացումը տեղի է ունենում այն ​​ժամանակ, երբ երկու կողմերն էլ բաց են թողել 60-օրյա հրադադարի ժամկետը՝ համաձայնության հասնելու համար, ինչը փակում է Մերձավոր Արևելքի … Read more

WTA. Էլինա Ավանեսյանի ու Ալինա Չառաևայի թարմացված դիրքերը դասակարգման աղյուակում

Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) դասակարգման ցուցակում զբաղեցնում է 159-րդ տեղը։ Թարմացված աղյուակում 23-ամյա թենիսիստն առաջադիմել է երկու աստիճան, թեև մրցաշարի չի մասնակցել անցած շաբաթ: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Ալինա Չառաևան բարձրացել է 105-րդ տեղ: WTA-ի վարկանիշային ցուցակը շարունակում է գլխավորել բելառուս Արինա Սաբալենկան, որին հաջորդում են Ելենա Ռիբակինան (Ղազախստան) ու Ջեսիկա … Read more

Դեպք ենք ունեցել՝ դատավորը էնքան ա գործը ձգել, որ թոշակի գնա․Փաշինյանը՝ դատաիրավական համակարգի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն 24.08.2026 | 14:04 Հայաստանի դատական համակարգը շարունակում է սպասարկել նախկին էլիտաների շահերը, և գործող սահմանադրական կարգավորումների պայմաններում իշխանությունը չունի օրինական գործիքներ՝ համակարգն արմատապես մաքրելու համար։ Այս մասին Ազգային ժողովում ՔՊ-ական պատգամավոր Արայիկ Հարությունյանի հարցին ի պատասխան հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո, երբ գործադիրը հրաժարվեց դատարանների վրա ազդեցություն բանեցնելուց, … Read more