«TRIPP․ հնարավորություններ, մարտահրավերներ և Հայաստանի շահերը» թեմայով քննարկում. ՈՒՂԻՂ

Քաղաքականություն 24.11.2026 | 12:12 Մեկնարկել է «TRIPP․ հնարավորություններ, մարտահրավերներ և Հայաստանի շահերը» թեմայով քննարկումը: Բանախոսներ՝ Թագուհի Ղազարյան՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, Սերգեյ Մինասյան՝ Ռումինիայում ՀՀ նախկին դեսպան, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, Դավիթ Պետրոսյան՝ «Արտաքին և անվտանգության քաղաքականության Երևանի կենտրոն» անկախ մտակենտրոնի համահիմնադիր և վերլուծաբան:

Ջենսեն Հուանգը Nvidia-ի տնօրենի պաշտոնում վերականգնվելուց առաջ տնօրենների խորհրդին հայտնել է չլուսաբանված այլ սիրավեպերի մասին․ WSJ

Nvidia-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը կիրակի ընկերության տնօրենների խորհրդին հայտնել է արտամուսնական այլ կապերի մասին, որից հետո խորհուրդը միաձայն քվեարկել է նրան պաշտոնում վերականգնելու օգտին։ Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ ներկայացնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կուլիսային ջանքերը՝ միլիարդատիրոջը արհեստական բանականության չիպեր արտադրող ընկերության ղեկավարի պաշտոնին վերադարձնելու համար։ Դա տեղի է ունեցել նրա … Read more

Չեռնոգորիայի պաշտպանության նախարարը այցելել է Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Չեռնոգորիայի պաշտպանության նախարար Դրագան Կրապովիչի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի ուղեկցությամբ․այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։ Հյուրերին դիմավորել և այցի ընթացքում ուղեկցել է ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը: Նա նախարարին համառոտ պատմել է Հայոց ցեղասպանության որոշ դրվագների մասին, տեղեկատվություն է … Read more

ՔՊ-ի նախկին մրցակիցներն ու նոր դաշնակիցները․ նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ

Նոյեմբերի 29-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են տեղի ունենալու Հայաստանի 12 համայնքներում, 10-ը՝ համամասնական, 2-ը՝ մեծամասնական ընտրակարգով։ Ընտրություններն ընդգրկելու են ՀՀ 7 մարզերը։ Տավուշի մարզ Նոյեմբերի 29-ին ընտրություններ են նշանակված Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում, 3 քաղաքական ուժ է մտել մրցապայքարի մեջ․ «Ապրելու երկիր», «Քաղաքացիական պայմանագիր» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները։ Համայնքը 25 հազար 65 ընտրող ունի։ … Read more

Էդուարդ Սպերցյանը՝ Հենրիխ Մխիթարյանի հետ համեմատության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի ազգային հավաքականի ավագ, սաուդյան «Ալ Ահլիի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է Հենրիխ Մխիթարյանի մասին: Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի մամուլի ծառայության հետ հարցազրույցում 26-ամյա ֆուտբոլիստը պատասխանել է հարցին՝ արդյոք իրեն համարում է Հայաստանի հավաքականի առաջատարը Հենրիխ Մխիթարյանից հետո: «Մեծ պատիվ ու հպարտություն է լինել ազգային հավաքականի ավագը: Հենրիխը մեծ մարդ է հայկական ֆուտբոլի համար, նա … Read more

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Անդրեա Բոչելիի հետ ելույթ կունենա Հորդանանում և Աբու Դաբիում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նոյեմբերի 27-ին Հորդանանի Փոքր Պետրա պատմամշակութային վայրում համատեղ բացօթյա համերգով հանդես կգա աշխարհահռչակ իտալացի տենոր Անդրեա Բոչելիի հետ։ Նվագախումբը Բոչելիի հետ բեմ կբարձրանա նաև դեկտեմբերի 2-ին՝ Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հաղորդագրությունը՝ ստորև․   «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը շարունակում է ընդլայնել միջազգային համագործակցության սահմանները։ Նոյեմբերի 27-ին … Read more

Մեկնարկում է շախմատի համաշխարհային թագի համար մրցամարտը

Շվեյցարիայի Ժնև քաղաքում մեկնարկում է շախմատի համաշխարհային թագի համար մրցամարտը, որում կմրցեն աշխարհի գործող չեմպիոն, 20-ամյա հնդիկ գրոսմայստեր Գուկեշ Դոմարաջուն ու 20-ամյա ուզբեկ գրոսմայստեր Ջավոխիր Սինդարովը: Առաջին պարտիան կկայանա նոյեմբերի 24-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին: Գրոսմայստերները կանցկացնեն 14 դասական պարտիա: Հաղթող կդառնա այն շախմատիստը, որն առաջինը կհավաքի 7.5 միավոր: Եթե 14 պարտիայից հետո հաշիվը … Read more

ՌԴ-ն Ուկրաինայի հետ պատերազմում ավելի քան 700,000 զոհ ու անհետ կորած ունի․ հետազոտություն

Քաղաքականություն 24.11.2026 | 12:52 Ռուսաստանի առնվազն 490 հազար զինծառայող է զոհվել Ուկրաինա լայնածավալ ներխուժման սկզբից մինչև 2026 թվականի սեպտեմբերի վերջը։ Նման եզրակացության են եկել լրագրողները՝ ուսումնասիրելով Ռոսստատի տվյալների արտահոսքը, գրում է Current time-ը։ Հաշվի առնելով անձանց, որոնք դեռևս սանհետ կորած են համարվում, «Մեդուզան» և «Մեդիազոնան» գնահատում են, որ 2026 թվականի աշնան դրությամբ՝ ռուսական կողմի կորուստները … Read more

Երևանում 7 անձ է ձերբակալվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով․ հայտնաբերվել է լիցքավորված ատրճանակ

Հասարակություն 24.11.2026 | 13:02 Նոյեմբերի 16-ին Երևանի Երվանդ Քոչարի փողոցում զենք-զինամթերք ապօրինի պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել է 7 անձ։ Նրանցից 40-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է «Գլոկ-45» մարտական ատրճանակ՝ լիցքավորված 15 փամփուշտով, իսկ 26-ամյա երիտասարդի մոտ՝ գաղտնի փականով դանակ։ Նույն օրը Արարատի մարզի Ավշար գյուղում 70-ամյա տղամարդու տանը կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է մեկփողանի որսորդական … Read more

Չեմպիոնների լիգայի հանդիպումը կարող է չեղարկվել առյուծի պատճառով

Թուրքական «Գալաթասարայի» ու անգլիական «Աստոն Վիլա» միջև Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի հանդիպման անցկացումը հարցականի տակ է հայտնվել Ստամբուլում փախած առյուծի պատճառով։ Կենդանուն արդեն ավելի քան մեկ օր է՝ որոնում են Ուսկումրուքյոյ շրջանում, հայտնում է Ajansspor-ը։ Նախնական վարկածի համաձայն՝ առյուծը պահվել է մասնավոր առանձնատան տարածքում գտնվող վանդակում, որտեղից նրան հաջողվել է փախչել։ Կենդանու որոնողական աշխատանքներում ներգրավված … Read more