Թուրքական «Գալաթասարայի» ու անգլիական «Աստոն Վիլա» միջև Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի հանդիպման անցկացումը հարցականի տակ է հայտնվել Ստամբուլում փախած առյուծի պատճառով։ Կենդանուն արդեն ավելի քան մեկ օր է՝ որոնում են Ուսկումրուքյոյ շրջանում, հայտնում է Ajansspor-ը։
Նախնական վարկածի համաձայն՝ առյուծը պահվել է մասնավոր առանձնատան տարածքում գտնվող վանդակում, որտեղից նրան հաջողվել է փախչել։ Կենդանու որոնողական աշխատանքներում ներգրավված են ոստիկանության աշխատակիցներ, զինված խմբեր և անօդաչու թռչող սարքեր։ Գործողությանը նույնիսկ միացել է «Գալաթասարայի» երկրպագուներից մեկը՝ առյուծի հագուստով։ Ենթադրվում է, որ առյուծը «Գալաթասարայի» տնային ստադիոնի մոտակայքում է:
Ստեղծված իրավիճակի պատճառով «Ասթոն Վիլան» չեղարկել է թուրքական թիմի դեմ հանդիպումից առաջ մարզադաշտում նախատեսված մարզումը։
«Գալաթասարա» – «Աստոն Վիլա» հանդիպումը նախատեսված է նոյեմբերի 24-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 21:45-ին: