ՀԱՊԿ-ից հայտարարել են, որ մանրակրկիտ կքննարկեն Հայաստանի անդամակցության հարցը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) Հայասատանի հետագա անդամակցության  հեռանկարները կլինեն ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարության կողմից մանրակրկիտ քննարկման առարկա։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավական ֆորումում հայտարարել է ՀԱՊԿ մշտական ​​խորհրդի գործող նախագահ Վիկտոր Վասիլևը։ «Բնականաբար, ՀԱՊԿ-ում Հայաստանի հետագա անդամակցության հարցը նույնպես կլինի բարձրագույն ղեկավարության կողմից մանրակրկիտ  ուշադրության և քննարկման առարկա»,- նշել է նա։ Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի … Read more

Կասեցվել է «Դիլի» ընկերության արտադրական գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հյատնում են, որ ՍԱՏՄ-ի կողմից «ԴԻԼԻ» ՍՊ ընկերությունում (Տավուշի մարզ, ք․ Դիլիջան) իրականացված ստուգման շրջանակներում լաբորատոր փորձաքննության են հանձնվել նմուշներ առկա արտադրատեսակներից։ Ըստ հետազոտության արդյունքների՝ պարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք․ նմուշները չեն համապատասխանել սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին։ Մասնավորապես՝ փորձաքննության ներկայացված «Պանիր … Read more

Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն Ուկրաինայի վերաբերյալ վերջնագրեր չի ընդունի

Մոսկվան չի ընդունի Ուկրաինայի վերաբերյալ վերջնագրեր։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ «Ռուսաստանի համար հարցը սկզբունքային բնույթ ունի, և մենք ժամանակ չենք վատնի ժամանակավոր, միջանկյալ լուծումների վրա, առավել ևս՝ չենք ընդունի ինչ-որ մեկի կողմից թելադրված վերջնագրերը»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է հավատարիմ մնալ … Read more

Թրամփը պնդում է՝ Իրանը տեղեկացրել է ԱՄՆ-ին, որ Հորմուզի նեղուցով անցնող նավերից վճար չի գանձվում

Քաղաքականություն 24.06.2026 | 16:56 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի հայտարարել է, որ Իրանը Վաշիգտոնին տեղեկացրել է, որ Հորմուզի նեղուցով անցնող նավերից որևէ տուրք կամ վճար չի գանձվում, գրում է Reuters-ը։ Երկու երկրները, որոնք երկուշաբթի Շվեյցարիայում ավարտել են բանակցությունների առաջին փուլը, հակասական մեկնաբանություններ են ներկայացրել Իրանի համար ֆինանսական խթանների, Հորմուզի նեղուցի վերահսկողության և Իսրայելի կողմից Լիբանանում … Read more

Բաքվից հայտարարում են, թե «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի հարցը պետք է Ադրբեջանի և ՀՀ-ի միջև խաղաղության գործընթացի քննարկումների մաս լինի»

Քաղաքականություն 24.06.2026 | 14:05 «Արևմտյան ադրբեջանցիների՝ հայրենի հողեր վերադառնալու հարցը պետք է լինի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում քննարկումների մաս, քանի որ առանց այս իրավունքի վերականգնման դժվար կլինի խոսել տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղության մասին»։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» համայնքի նախագահ Ազիզ Ալեքբերլին՝ «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան. … Read more

ՌԴ ևս երեք շրջաններում դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել

Ռուսաստանի ևս երեք՝ Բրյանսկի, Կուրգանի և Կուրսկի շրջանների իշխանությունները վառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցրել, իսկ Մոսկվայի իշխանությունները թույլատրել են վառելիք տեղափոխող բեռնատարներին մուտք գործել քաղաք 24/7 ռեժիմով և տեղաշարժվել առանց բեռնափոխադրման թույլտվության, գրում է Current time-ը։ Բրյանսկի մարզում բենզալցակայաններում արգելվել է տարաներում բենզին լցնելը: Բրյանսկի մարզի նահանգապետի պաշտոնակատար Եգոր Կովալչուկը հայտարարել է, որ դա արվում … Read more

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ՍԴ-ում ընտրություններին առնչվող գործի քննությանը. նրա մասնակցության անհնարինության հարցը բավարար «կողմ» ձայն չի հավաքել

Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը ուրբաթ օրը կմասնակցի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման դիմումների քննությանը, որը միավորվել է և քննվելու է մեկ վարույթում։ Երեկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը միջնորդություն էր ներկայացրել բարձր դատարան՝ բարձրացնելով Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցելու անհնարինության հարցը։ Քաղաքական ուժը նշել էր, որ 2021 թվականից արտահերթ խորհրդարանական ընտրություններին Սաֆարյանը պատգամավորի … Read more

Արցախի դրոշը դարձյալ Ֆրանսիայի հրապարակում է

Factor TV-ի տեսախցիկն օրվա երկրորդ կեսին արձանագրել է, որ Արցախի դրոշը դարձյալ տեղադրվել է Երևանի Ֆրանսիայի հրապարակում։ Թե ում կողմից, այս պահին մեզ հայտնի չէ։ Նշենք, որ արդեն մի քանի օր է՝ Արցախի դրոշը հեռացվում, ապա տեղադրվում է Ֆրանսիայի հրապարակում։ Հունիսի 20-ին մեր տեսախցիկը ֆիքսել էր, որ դրոշը հեռացվել է հրապարակից։ Երեք օր անց՝ հունիսի … Read more

Առաջիկա օրերին սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում․ ներկայացնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»-ը։   Հանրապետության տարածքում` Հունիսի 25-ի և 27-ի կեսօրից հետո, 26-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 24-ին շրջանների զգալի մասում օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ սպասվում է նաև կարկուտ։ Հունիսի 24-ին առանձին շրջաններում տեղումները կլինեն հորդառատ։ Հունիսի 28-ին սպասվում … Read more

Մոսկվան հուսով է՝ ՀՀ-ն կընտրի ԵՏՄ-ն․ Պեսկով

Հայաստանի ղեկավարությունը ներկայում գտնվում է խաչմերուկում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Հիմա Հայաստանի ղեկավարությունը գտնվում է խաչմերուկում։ Հայաստանի ղեկավարությունը խոսում է զարգացման ուղու առաջիկա ընտրության մասին», – լրագրողներին ասել է Պեսկովը։ Նա պարզաբանել է, որ սա կարևոր պահ է Ռուսաստանի համար, քանի որ ՌԴ-ն և Հայաստանը … Read more