Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Քաղաքականություն 24.06.2026 | 21:29 ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS)։ Գերատեսչության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են մոտ 8.1 մղոն (12.9 կմ) խորության վրա՝ Ռեդվուդ Վելլի բնակավայրի մոտակայքում։ Նույն տարածքում այնուհետև արձանագրվել է նաև 2.5 մագնիտուդով երկրաշարժ։

«Մինչև գումարի հարցը չլուծվի՝ դուրսգրում չի լինի». հայրը ահազանգում է, հիվանդանոցը՝ հերքում 

Ավետ Ավդոյանն ահազանգում է՝ արդեն երեք օր է, ինչ իր 10-ամյա երեխային Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից դուրս չեն գրում, քանի որ վիրահատության գումարի վճարման հետ կապված հարցեր կան։ Factor TV-ի հետ զրույցում Ավդոյանը պատմեց, որ սկզբում ԲԿ-ից վստահեցրել են՝ վերակենդանացման բաժանմունքում իրականացվող բժշկական միջամտություններն ամբողջությամբ ֆինանսավորվում են պետության կողմից, իսկ ընտանիքը պետք է վճարի … Read more

ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ խորհրդարանական ընտրությունները պետության լինել-չլինելու հարց էին, և դրանց արդյունքներով Հայաստանն այժմ ունի Ռուսաստանի կողմից զավթված ընդդիմություն․ «Հայաստանում այլևս չկան ռուսամետ ուժեր, փոխարենը կան ռուսամետ խմբեր, որոնք պետք է մեկուսացվեն հասարակությունից»։  Factor TV-ի հետ զրույցում Մեհրաբյանը ներկայացրել է Սահմանադրական դատարան դիմելու իրենց նպատակները, անդրադարձել Ռուսաստանի ներկայիս հնարավորություններին ու Հայաստանի … Read more

Քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հնարավորությունները

Քաղաքականություն 24.06.2026 | 20:37 Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կովկասի տարածաշրջանի ղեկավար Ալկիս Դրակինոսին և Հայաստանում ՎԶԵԲ գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացիին՝ պաշտոնավարման ավարտի կապակցությամբ: Հանդիպմանը ներկա էին նաև վերջիններիս այս պաշտոններում սեպտեմբեր ամսից փոխարինող՝ Թոմաս Կաիրիսը և Ռեմոն Զակարիան: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։ Մանրամասն անդրադարձ … Read more

Վստահ եմ՝ Պուտինը կշնորհավորի Նիկոլ Փաշինյանին․ ՌԴ շահից է բխում՝ հայ ժողովրդի ընտրած իշխանության հետ գործակցել․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմադիր գործիչների դեմ քրեական գործերի հարուցումն ու ձերբակալությունները իշխանության կողմից քաղաքական վրեժխնդրություն չեն, այլ ժողովրդի արդարության պահանջի իրագործում։ Factor TV-ի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի «ջախջախելու» մասին հայտարարությունները։ Անդրադառնալով ընդդիմադիր գործիչների՝ մասնավորապես Անդրանիկ Թևանյանի, Ավետիք Չալաբյանի ձերբակալություններին և Ռոբերտ … Read more

Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ ԻԼԻՊ-ի հետ կապված կասկածյալ է սպանվել

Քաղաքականություն 24.06.2026 | 20:24 Թուրքական ոստիկանությունը սպանել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման հետ կապերի մեջ կասկածվող տղամարդու Անկարայի մոտակայքում գտնվող թաղամասերից մեկում իրականացված խուզարկության ժամանակ, թուրքական լրատվամիջոցներին հայտնել են անվտանգության աղբյուրները, գրում է Turkish Minute-ը։ Դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի վաղ առավոտյան ոստիկանական խուզարկությունների ժամանակ՝ հուլիսի 7-8-ը Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից երկու շաբաթ առաջ, որին մասնակցելու … Read more

Զինվորի տունը՝ նաև երեխաների համար․ վերականգնողական նոր բաժանմունք է բացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Զինվորի տանը այսօրվանից բուժում են ստանալու նաև փոքրիկները․ բացվեց կենտրոնի մանկական նյարդավերականգնողական բաժանմունքը։ Նորաբաց բաժանմունքը նախատեսված է երեխաների վերականգնողական բուժման և զարգացման աջակցության համար։ Այստեղ բուժում կարող են ստանալ ինչպես հենաշարժողական խնդիրներ ունեցող, այնպես էլ զգայական խանգարումներ ունեցող երեխաները։ Վերականգնողական ծառայություններ մատուցող նմանատիպ կենտրոն Հայաստանում մինչ այժմ չի գործել։ Մանկական վերականգնողական կենտրոնը բացվել է Արցախի … Read more

Նավթային գերտերություն՝ առանց բենզինի․ ինչ է կատարվում Ռուսաստանում. ՏԵՍԱՆՅՈւԹ

Աշխարհում ամենաշատ նավթ ունեցող երկրների տասնյակում գնտվող Ռուսաստանի մի շարք շրջաններում բենզինի ու դիզվառելիքի դեֆիցիտ է։  Պատճառը ռուսական նավթավերամշակման գործարաններին և նավթաբազաներին ուկրաինական ԱԹՍ-ների հարվածներն են: Bloomberg-ի տվյալներով՝ մայիսին ավելի շատ հարված է եղել, քան պատերազմի ցանկացած այլ ամսվա ընթացքում։ Այսօր արդեն ավտոմոբիլային վառելիքի վաճառքի սահմանափակումների մասին են հայտնել Բրյանսկի, Կուրսկի և Կուրգանի մարզերի իշխանությունները։ … Read more

Էրդողանը հայտարարել է, որ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հնարավոր է Թրամփի հետ անձնական հանդիպում

Քաղաքականություն 24.06.2026 | 17:57 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ անձնական հանդիպումը, հավանաբար, կկայանա հաջորդ ամիս՝ Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ, ինչը հիմք կհանդիսանա առաջնորդների միջև անձնական քննարկման համար, քանի որ Թուրքիան պատրաստվում է հյուրընկալել դաշինքի տարեկան հավաքը։ «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստից հետո Էրդողանը լրագրողներին … Read more

Կրեմլը հերքում է Պետդումայի ընտրությունները հետաձգելու վերաբերյալ լուրերը

Կրեմլը հերքել է սեպտեմբերին նախանշված Պետդումայի ընտրությունները հետաձգելու վերաբերյալ քննարկումները, որոնց մասին հաղորդել է Meduza-ն։ Օրվա փոփոխության հարց չի քննարկվում, ընտրությունների նախապատրաստական ​​աշխատանքները շարունակվում են, այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Ավելի վաղ  Meduza-ն հաղորդել էր Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) ղեկավարության և Ռուսաստանի ազգային գվարդիայի ղեկավար Վիկտոր … Read more