ԱԱ-2026. Բրազիլիան հաղթեց խոշոր հաշվով, Մարոկկոն ևս փլեյ-օֆֆում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Բրազիլիայի հավաքականը B խմբից փլեյ-օֆֆ դուրս եկավ առաջին տեղով: Երրորդ տուրում Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Շոտլանդիայի հավաքականի նկատմամբ ու վաստակեց 7 միավոր: Առաջին խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը, որն աչքի ընկավ երրորդ խաղում անընդմեջ։ Ընդմիջումից հետո խաղի վերջակետը … Read more

ԱԱ-2026. Շվեյցարիան ու Կանադան դուրս եկան փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության B խմբից փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեցին Շվեյցարիայի ու Կանադայի հավաքականները: Երրորդ տուրում այդ թիմերը մրցեցին իրար հետ։ Շվեյցարիայի հավաքականը հաղթեց 2:1 հաշվով ու 7 միավորով գրավեց առաջին տեղը։ Կանադայի հավաքականը 4 միավորով երկրորդն է։ Խմբի մյուս խաղում Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Կատարին ու 4 միավորով … Read more

Հրդեհ Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում. մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի

Հունիսի 24-ին՝ ժամը 19։45-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել։ ՆԳՆ Փրկարար ծառայության փոխանցմամբ՝ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ Պարզվել է, … Read more

Վստահ եմ, որ ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ. ՊԵԿ նախագահը՝ ՎԶԵԲ ներկայացուցիչներին

Քաղաքականություն 24.06.2026 | 23:13 ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ներկայացուցիչներին։ Քննարկվել են համագործակցության հարցեր։ «Հանդիպումը կարևոր առիթ էր շնորհակալություն հայտնելու ՎԶԵԲ-ի Կովկասի տարածաշրջանի տնօրեն և ղեկավար Ալկիս Դրակինոսին և ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացիին, ովքեր ավարտում են իրենց առաքելությունը՝ երկարամյա արդյունավետ համագործակցության, մասնագիտական աջակցության և ՊԵԿ–ՎԶԵԲ գործընկերության … Read more

Ռուսաստանը բանակցում է Ղազախստանից ԱԻ-92 բենզին ներմուծելու շուրջ

Քաղաքականություն 24.06.2026 | 22:43 Ռուսաստանը բանակցություններ է վարում Ղազախստանի հետ ԱԻ-92 տեսակի բենզինի շուրջ 50 հազար տոննա մատակարարման վերաբերյալ։ Այս մասին հունիսի 24-ին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով ոլորտի չորս աղբյուրների։ Գործակալության տվյալներով՝ բանակցություններն ընթանում են Ռուսաստանի մի շարք շրջաններում վառելիքի վաճառքի սահմանափակումների ֆոնին, որոնք պայմանավորված են ուկրաինական հարվածների հետևանքով ռուսական նավթավերամշակման գործարանների աշխատանքում … Read more

Ուկրաինա-Բելառուս սահմանին գտնվող վերահեռարձակող կայանները դադարեցրել են աշխատանքը. Զելենսկի

Քաղաքականություն 24.06.2026 | 22:10 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինա-Բելառուս սահմանին տեղակայված վերահեռարձակող կայանները, որոնք, ըստ Կիևի, օգտագործվում էին ռուսական անօդաչու թռչող սարքերի ուղղորդման համար, դադարեցրել են աշխատանքը հունիսի 22-ից, փոխանցում է meduza.io-ն։ Նրա խոսքով՝ այդ մասին իրեն տեղեկացրել են Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին և հետախուզական ծառայությունները։ Սակայն դեռ պարզ … Read more

Ցանկանում եմ, որ տարածաշրջանում պատերազմ չլինի․ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահին

Քաղաքականություն 24.06.2026 | 21:57 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Բաքվում ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի գլխավորած պատվիրակությանը: Ալիևը նշել է, որ Իրանում պատերազմի դադարեցումն Ադրբեջանի կողմից ընդունվել է մեծ ուրախությամբ։ «Ցանկանում եմ, որ տարածաշրջանում որևէ պատերազմ չլինի»,- ասել է Իլհամ Ալիևը։ Նա նաև նշել է, որ Ղալիբաֆի այցն Ադրբեջան լավ հնարավորություն կստեղծի՝ … Read more

Որքա՞ն արժե ծիրանը․ գյուղացիները բերքի իրացման այլընտրանքներ են փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակություն 24.06.2026 | 19:34 Սուրենավան և Արմաշի բնակիչներն այս օրերին ծիրանի բերքը դուրս են բերել Երևան–Մեղրի մայրուղու երկայնք և վաճառում անմիջապես գնորդներին։ Այս տարի ծիրանի գինը տատանվում է մոտ 500-ից 1000 դրամի սահմաններում՝ կախված չափից և որակից։ Չնայած համեմատաբար ցածր գներին՝ գյուղացիների խոսքով՝ իրացման այս ձևը դարձել է հիմնական տարբերակը, քանի որ այլընտրանքները սահմանափակ են։ … Read more

Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները

«Վճռականորեն դատապարտում և մերժում ենք Ֆրանսիայի ԱԳ նախարարության անհիմն պատասխանները, որոնք հունիսի 23-ին հրապարակվել են խորհրդարանի կայքում՝ ի պատասխան Ֆրանսիայի Ազգային ժողովի անդամների հարցերին, որոնք վերաբերում էին Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերին աջակցությանը, հայ գերիների ճակատագրին և նրանց ազատ արձակմանը, հայերի կրոնական և մշակութային ժառանգությանը, մարդու իրավունքներին ադրբեջանա-հայկական  խաղաղության գործընթացում  և մարդու իրավունքներին Ադրբեջանում»։ Այս մասին … Read more

Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սուրենավանցի այգեգործ Ալբերտ Շախվերդյանը երեկ է ավարտել բերքահավաքը։ 400 ծառից հազիվ երկու տոննա ծիրան է հավաքել․ բերքն այս տարի լավ չէր անձրևային եղանակի պատճառով։ «Անցած տարի 18 տոննա ենք քաղել»,- ասաց նա։ Գյուղատնտեսը բերքն իրացնելու խնդիր չի ունեցել, ասում է՝ ընտիր ծիրան էր, ինքնաթիռով են արտահանել, բայց դժգոհ է արժեքից։ Ռուսական շուկայում սահմանափակումների հետևանքով այս … Read more