Վստահ եմ, որ ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ. ՊԵԿ նախագահը՝ ՎԶԵԲ ներկայացուցիչներին

Քաղաքականություն

24.06.2026 | 23:13

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ներկայացուցիչներին։ Քննարկվել են համագործակցության հարցեր։

«Հանդիպումը կարևոր առիթ էր շնորհակալություն հայտնելու ՎԶԵԲ-ի Կովկասի տարածաշրջանի տնօրեն և ղեկավար Ալկիս Դրակինոսին և ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացիին, ովքեր ավարտում են իրենց առաքելությունը՝ երկարամյա արդյունավետ համագործակցության, մասնագիտական աջակցության և ՊԵԿ–ՎԶԵԲ գործընկերության զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման համար։ Նրանց անմիջական աջակցությամբ իրականացված ծրագրերն այսօր էական դեր ունեն Հայաստանի սահմանային ենթակառուցվածքների զարգացման և մաքսային համակարգի արդիականացման գործում։

Միաժամանակ շնորհավորել եմ ՎԶԵԲ-ի Կովկասի տարածաշրջանի նորանշանակ տնօրեն և ղեկավար Թոմաս Կայրիսին և ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Ռեմոն Զաքարիային՝ պաշտոններն ստանձնելու կապակցությամբ։ Վստահ եմ, որ տարիների ընթացքում ձևավորված ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ՝ արձանագրելով նոր ձեռքբերումներ և արդյունքներ։

Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք նաև ընթացիկ ծրագրերին, ինչպես նաև քննարկել հետագա համագործակցության առաջնահերթ ուղղությունները։

Համոզված եմ, որ ձևավորված գործընկերությունը շարունակելու է զարգանալ՝ նպաստելով Հայաստանի տնտեսական զարգացմանը, առևտրի դյուրացմանը , սահմանային ենթակառուցվածքների կատարելագործմանը և մաքսային համակարգի շարունակական բարելավմանը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊԵԿ նախագահը։

Leave a comment