ՀԱՊԿ-ից հայտարարել են, որ մանրակրկիտ կքննարկեն Հայաստանի անդամակցության հարցը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) Հայասատանի հետագա անդամակցության  հեռանկարները կլինեն ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարության կողմից մանրակրկիտ քննարկման առարկա։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավական ֆորումում հայտարարել է ՀԱՊԿ մշտական ​​խորհրդի գործող նախագահ Վիկտոր Վասիլևը։

«Բնականաբար, ՀԱՊԿ-ում Հայաստանի հետագա անդամակցության հարցը նույնպես կլինի բարձրագույն ղեկավարության կողմից մանրակրկիտ  ուշադրության և քննարկման առարկա»,- նշել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment