Համբարձում Մաթևոսյանը Սենթ Ջեյմսի պալատում հանդիպել է Չարլզ III թագավորին

Քաղաքականություն 25.06.2026 | 17:36 Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Չարլզ III թագավորի հրավերով մասնակցել է Սենթ Ջեյմսի պալատում կազմակերպված բարձր մակարդակի ընդունելությանը։ Միջոցառումը համախմբել էր միջազգային կլիմայական քաղաքականության, գիտության, բիզնեսի և բարեգործական ոլորտների ներկայացուցիչներին՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարի և աղտոտող նյութերի արտանետումների կրճատման շուրջ համագործակցությունը խորացնելու նպատակով։ «Նախարար Համբարձում Մաթևոսյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի … Read more

Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերի մոտ ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի կալանման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն 25.06.2026 | 16:36 Ֆրանսիայի իշխանությունները Սիցիլիայի ափերի մոտ կալանել են Deliver լցանավը, որը կապված է ռուսական «ստվերային նավատորմի» հետ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում  գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նա նաև նավի կալանման գործողության տեսանյութ է հրապարակել։ «Ֆրանսիական նավատորմը երեքշաբթի կալանել է Deliver նավթատար նավը, երբ այն անցնում էր Սիցիլիայի ափերի մոտ՝ խախտելով … Read more

Ադրբեջանի և Լեհաստանի ԱԳ նախարարները Հարավային Կովկասում իրավիճակին և Ուկրաինային աջակցության հարցեր են քննարկել

Քաղաքականություն 25.06.2026 | 16:53 Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Գդանսկում Ուկրաինայի վերակառուցման վերաբերյալ համաժողովի շրջանակում բանակցություններ է անցկացրել լեհ գործընկեր Ռադոսլավ Սիկորսկիի հետ։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Լեհաստանի արտաքին գործերի նախարարությանը։ Նշվում է, որ բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են լեհ-ադրբեջանական պրագմատիկ հարաբերությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև երկու երկրների միջև համաձայնագրերի … Read more

Կոչ անում է Կառավարության ղեկավարը, բառացի ասում է՝ գնացե՛ք, հեղափոխություն արե՛ք․ Աջապահյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Արդա՞ր եք որակում Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը»,- «Ոչ բավարար»,- Վերաքննիչ քրեական դատարանի բակում՝ ազատ արձակվելուց րոպեներ անց, ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով իր գործը նոր քննության ուղարկելու դատարանի որոշմանը։ Հիշեցնենք՝ քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Էդգար Մանասյանի նախագահությամբ, դատավորներ Նարինե Հովակիմյանի ու Վաչե Մարգարյանի կազմով, ավելի քան 3 ժամ առանձին սենյակում … Read more

16-ամյա աղջկա սպանության մեղադրանքով արդարացված ամուսինները երկրորդ անգամ արդարացվեցին․ դատարանը կրկին հռչակեց նրանց անմեղությունը

13 և 9 տարի անազատության մեջ անցկացնելուց և 2023 թ. դեկտեմբերին արդարացվելուց հետո վարդենիսցի ամուսիններ Նարինե և Բագրատ  Նալբանդյանները երկրորդ անգամ արդարացվեցին։ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Արտավազդ Կարապետյանի նախագահությամբ, հռչակեց Նալբանդյան ամուսինների անմեղությունը 16-ամյա աղջկա սպանության գործով։ 2023 թվականի դեկտեմբերին արդարացվելուց գրեթե մեկ տարի անց՝ 2024 թվականի նոյեմբերին հայտնի դարձավ, որ … Read more

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 164-ի․ ավելի քան 10․000 մարդ անհետ կորած է

Քաղաքականություն 25.06.2026 | 16:42 Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսը հայտարարել է, որ գիշերը տեղի ունեցած երկու երկրաշարժերի հետևանքով զոհվել է առնվազն 164 մարդ, վիրավորվել՝ 971-ը, գրում է Sky news-ը։ Մինչ այս հաղորդվել էր առնվազն 32 զոհի և 700 վիրավորի մասին։ Այլ երկրներից փրկարարներ են ժամանում Վենեսուելա, այդ թվում՝ ԱՄՆ-ից։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ … Read more

Հնարավոր է՝ Եվրոպական դատարան դիմենք. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հասարակություն 25.06.2026 | 16:45 «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը, անդրադառնալով ՍԴ ներկայացված դիմումին, նշեց, որ դրանում վկայակոչվել են նաև Եվրոպական դատարանի նախադեպային որոշումներ՝ կապված ընտրական հանձնաժողովների անկախության հետ։ Նա հայտարարեց, որ Եվրոպական դատարանի պրակտիկայում արձանագրվող հիմնական խնդիրներից մեկը հենց ընտրական հանձնաժողովների՝ այդ թվում ԿԸՀ-ի և տարածքային հանձնաժողովների անկախության բացակայությունն է։ «ՄԻԵԴ դիմելու … Read more

App Store-ից հեռացվել են VK-ն, «Одноклассники»-ին և Mail.ru-ն

VK հոլդինգի մի քանի հավելվածներ անհետացել են App Store-ից: Այս մասին հայտնել է ՌԲԿ-ն: Մասնավորապես, անհասանելի են «Дзен»-ը, VK Video-ն, VK Messenger-ը, VK Music-ը և VK Dating-ը, գրում է Meduza-ն։ «Одноклассники» հավելվածը ևս հասանելի չէ Apple-ի խանութում։ Հոլդինգի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ VK-ն երբեք պատժամիջոցների չի ենթարկվել։ «Պաշտոնական իրավական կարծիքները և բոլոր անհրաժեշտ տեղեկությունները … Read more

Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակները պարգևատրվել են

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը պարգևներ է հանձնել Փրկարար ծառայության ջրասուզակներին, որոնք հունիսի 15-22-ը ներգրավված են եղել Փամբակ գետում իրականացված լայնածավալ որոնողական աշխատանքներին։ Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն և բարձր պատասխանատվությամբ կատարելու համար ջրասուզակ Վահե Մելքոնյանը պարգևատրվել է «Անբասիր ծառայության համար» մեդալով, մի շարք այլ ջրասուզակներ՝ «Անվեհեր փրկարար» և «Փրկություն, օգնություն» մեդալներով։ «ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հունիսի 25-ին … Read more