Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 164-ի․ ավելի քան 10․000 մարդ անհետ կորած է

Քաղաքականություն

25.06.2026 | 16:42

Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսը հայտարարել է, որ գիշերը տեղի ունեցած երկու երկրաշարժերի հետևանքով զոհվել է առնվազն 164 մարդ, վիրավորվել՝ 971-ը, գրում է Sky news-ը։ Մինչ այս հաղորդվել էր առնվազն 32 զոհի և 700 վիրավորի մասին։

Այլ երկրներից փրկարարներ են ժամանում Վենեսուելա, այդ թվում՝ ԱՄՆ-ից։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ երկիրն «անմիջապես ռեսուրսներ է տեղակայում»։

7,2 և 7,5 մագնիտուդով երկրաշարժերը Վենեսուելայում տեղի ունեցած ամենաուժեղներից են վերջին մեկ դարից ավելիի ընթացքում։

Հաղորդվում է, որ երկրաշարժերից հետո ավելի քան 10,000 մարդ անհետ կորած է համարվում։ Այս մասին են վկայում անհետ կորածների որոնման համար ստեղծված կայքի տվյալները, որոնք Վենեսուելայի ընդդիմության առաջնորդները տարածել են առցանց հարթակներում։ Կայքի տվյալներով՝ տեղական ժամանակով 5:40-ի դրությամբ՝ ավելի քան 10,000 մարդ անհետ կորած էր համարվում։

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը գնահատել է, որ զոհերի թիվը, հավանաբար, հազարների կհասնի, իսկ բարձր հավանականությամբ՝ կգերազանցի 10,000-ը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment