Ամերիաբանկն ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամից ներգրավել է 50 միլիոն ԱՄՆ դոլար՝ խթանելու ՓՄՁ ֆինանսավորումը Հայաստանում

Վճարովի բովանդակություն   Ամերիաբանկը և  ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամը (ՕՊԵԿ-ի հիմնադրամ) 50 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր են ստորագրել։ Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Վիեննայում ՕՊԵԿ-ի հիմնադրամի «Զարգացման ֆորում 2026»-ի շրջանակում, որով նաև նշանավորվեց կազմակերպության հիմնադրման 50-ամյակը։   Ներգրավված միջոցներն ուղղվելու են հայաստանյան փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) ֆինանսավորմանը, ինչը նոր հնարավորություն կտա վերջիններիս` ստանալու … Read more

ՆԳՆ-ն հերքում է Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին տեղեկությունը

ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը հայտնել է, որ X հարթակում իր անունից տարածվող՝ առաջիկա շաբաթներին Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացնող տեսանյութը կեղծ է։ Գերատեսչությունը նաև հերքել է ԱՄՆ երկրաբանական ծառայության (USGS) անվամբ տարածվող հղման իսկությունը՝ ընդգծելով, որ երկրաշարժերի ճշգրիտ կանխատեսումը ներկայումս գիտականորեն հնարավոր չէ։ «X հարթակում տարածվում է մի կեղծ տեսանյութ, որում ՀՀ…

Արհեստական բանականության ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցությունը նոր փուլ է մտնում

Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը և ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգը Pax Silica գագաթնաժողովի շրջանակում ստորագրել են Արհեստական բանականության հնարավորությունների շուրջ համագործակցության համատեղ հայտարարություն, որը նախատեսում է խորացնել երկկողմ համագործակցությունը ԱԲ նորարարության, տեխնոլոգիական ենթակառուցվածքների, մատակարարման շղթաների և մասնավոր հատվածի ներդրումների խթանման ուղղություններով։ Screenshot «Հունիսի 25-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը Դոնալդ Թրամփի անվան ԱՄՆ Խաղաղության ինստիտուտում … Read more

Գյումրիում ոստիկանին մեղադրանք է առաջադրվել երկու քաղաքացու խոշտանգելու համար

Հասարակություն 26.06.2026 | 15:55 Քննչական կոմիտեն ավարտել է քրեական վարույթի նախաքննությունը, որի շրջանակում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ծառայողին մեղադրանք է առաջադրվել երկու դրվագով խոշտանգում կատարելու համար։ Ըստ նախաքննության՝ նա երկու քաղաքացու ոստիկանության բաժնում ծեծի է ենթարկել՝ նրանց պատժելու նպատակով։ Ոստիկանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ գործն ուղարկվել է դատախազին՝ դատարան փոխանցելու միջնորդությամբ։ … Read more

Եթե Վարդան Ղուկասյանն ազատության մեջ լիներ, ընտրություններում կհաղթեր ԴՕԿ կուսակցությունը. քաղաքացի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն 26.06.2026 | 15:43 Սահմանադրական դատարանի շենքի մոտ հավաքվել են «ԴՕԿ» կուսակցության աջակիցները։ Նշենք, որ այս կուսակցությունը ևս վիճարկում է ընտրությունների արդյունքները։ Հավաքվածները Factor TV-ի հետ զրույցում պնդեցին, որ ընտրությունների ընթացքում իրենց ձայները «գողացվել են»։ Նրանցից մեկը հայտարարեց, որ դրա համար պատասխանատու են թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունները և պահանջեց «արդար դատավարություն»։ Մեկ այլ աջակից … Read more

Պեսկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ը բացարձակ չեզոք չէ Ուկրաինայի հակամարտության հարցում

Քաղաքականություն 26.06.2026 | 15:20 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դժվար թե կարողանա խոսել Վաշինգտոնի անունից այն մասին՝ արդյո՞ք Միացյալ Նահանգները չեզոք միջնորդ է Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Նախագահ Մակրոնի հայտարարությունների վերաբերյալ դժվար է դատել։ Ես չեմ կարծում, որ նախագահ Մակրոնը կարող է որևէ կերպ հավակնել Վաշինգտոնի … Read more

ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին 7 ուժերի դիմումները․ ՈւՂԻՂ

Քաղաքականություն 26.06.2026 | 15:04 Սահմանադրական դատարանն սկսել է հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը։ Հիշեցնենք՝ ընտրությունների հետ կապված Սահմանադրական դատարան դիմումներ են ներկայացրել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Միասնության թևեր» կուսակցությունը, «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը, «Հայաստան» կուսակցությունների դաշինքը և «Նոր Ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը։ Մասնավորապես, «Ուժեղ Հայաստան» … Read more

«Ո՞վ պետք է քվեարկի ՀՀ ընտրություններում․ մշտական բնակության պահանջ». հանրային քննարկում. ՈՒՂԻՂ

Հասարակություն 26.06.2026 | 15:06 Մեկնարկել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կազմակերպած «Ո՞վ պետք է քվեարկի ՀՀ ընտրություններում․ մշտական բնակության պահանջ» խորագրով հանրային քննարկումը։ Քննարկման բանախոսներն են Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, հանրային կառավարման փորձագետ Սերոբ Անտինյանը և իրավապաշտպան Վարդինե Գրիգորյանը։

Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ ոստիկանի ծառայողական գործունեությանը միջամտելու համար. ՔԿ

Հասարակություն 26.06.2026 | 14:22 Դատական նիստի ընթացքում Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը միջամտել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը: Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեն։ «Մասնավորապես՝ 2026 թվականի մայիսի 27-ին ՀՀ հակակոռուպցիոն քրեական դատարանում քննվող քրեական գործով մեղադրյալ Վ.Ղ.-ն դատական նիստի ավարտից անմիջապես հետո փորձել է պատասխանել լրագրողների հարցերին և գիտակցելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության պաշտոնատար անձի՝ … Read more