Եթե Վարդան Ղուկասյանն ազատության մեջ լիներ, ընտրություններում կհաղթեր ԴՕԿ կուսակցությունը. քաղաքացի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

26.06.2026 | 15:43

Սահմանադրական դատարանի շենքի մոտ հավաքվել են «ԴՕԿ» կուսակցության աջակիցները։ Նշենք, որ այս կուսակցությունը ևս վիճարկում է ընտրությունների արդյունքները։

Հավաքվածները Factor TV-ի հետ զրույցում պնդեցին, որ ընտրությունների ընթացքում իրենց ձայները «գողացվել են»։ Նրանցից մեկը հայտարարեց, որ դրա համար պատասխանատու են թե՛ նախկին, թե՛ ներկա իշխանությունները և պահանջեց «արդար դատավարություն»։

Մեկ այլ աջակից ասաց, որ Սահմանադրական դատարանի որոշումը կախված է լինելու նրանից, թե այն կգործի օրենքով, թե քաղաքական պահանջներով։

Հավաքի մասնակիցներից մեկն էլ կարծիք հայտնեց, որ եթե Վարդան Ղուկասյանն ազատության մեջ լիներ, ընտրություններն այլ ընթացք կունենային և «ԴՕԿ» կուսակցությունը կհաղթեր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment