Ուկրաինան ու Ռուսաստանը միմյանց հարվածներ են հարցրել. ինչ է հայտնի

Ռուսաստանի Դաշնության Կալուգա քաղաքում բազմաբնակարան շենքեր են վնասվել անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով։ Կան տուժածներ, սակայն հոսպիտալացման կարիք չի եղել։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Սև ծովի հյուսիսարևմտյան մասով ընթանալիս հարվածի է ենթարկվել Օդեսայի նավահանգիստ երկակի նշանակության ապրանքներ տեղափոխող չորաբեռնատար նավ։

Հարված է հասցվել նաեւ Կիեւի մարզում «Հոստոմել» լոգիստիկ կենտրոնին, որտեղ պահեստավորված են եղել Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված պաշարներ։

Leave a comment