Հայրս մահից է պրծել. հրդեհ՝ «Թումանյան շաուրմա»-ի ծխատարի պատճառով․ բնակիչների ահազանգը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Անընդհատ հրդեհներ են, անվտանգ չենք ապրում, անպայման զո՞հ պետք է լինի, որ այլ մոտեցում լինի»,- Factor TV-ի հետ զրույցում ասում է Երևանի Թումանյան 32 շենքի բնակիչ Իրինա Պապոյանը։ Հարևանուհու միտքը շարունակում է նույն շենքի մեկ այլ բնակիչ՝ Նարինե Միրզոյանը․ «Ծխի հոտ զգացի, մոտեցա պատուհանին, տեսա, որ կրակը հենց մեր պատուհանի կողքն է»։ Factor TV-ին ահազանգած … Read more

Բաքվի վերաքննիչ դատարանում փաստաբանները խնդրել են արդարացնել Դավիթ Մանուկյանին

Քաղաքականություն 14.07.2026 | 19:26 Հուլիսի 10-ին Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների շինծու գործերով դատավճիռների դեմ ներկայացված բողոքների քննությունը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Վերաքննիչ դատարանի դատավոր Էլմար Ռահիմովի նախագահությամբ ու դատավորներ Էմին Մեհդիևի և Մեհրիբան Գարաևայի  մասնակցությամբ անցկացված նիստին մասնակցել են նաև հայ գերիների պաշտպանները, թարգմանիչները, այսպես կոչված, «տուժողների» ներկայացուցիչները, պետական ​​մեղադրողներ Աբբաս … Read more

Թուրքիայի դատարանը Նեթանյահուի կալանքի օրդեր է տվել

Քաղաքականություն 14.07.2026 | 19:38 Թուրքական դատարանն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի միջազգային կալանքի օրդեր է տվել՝ նրան ձերբակալելու համար։ Turkiye today-ն գրում է, որ միջանկյալ որոշումը կայացրել է Ստամբուլի 11-րդ ծանր քրեական դատարանը՝ Իսրայելի զինված ուժերի կողմից Գազա ուղևորվող «Սումուդ» նավատորմի խափանման վերաբերյալ ընթացիկ դատավարության շրջանակում։ Դատարանի որոշումը բխում է Նեթանյահուի և մի քանի այլ բարձրաստիճան … Read more

Փաշինյանն ուղիղ ասել է՝ Ծառուկյա՛ն, կոտրելու եմ քո բիզնես-ողնաշարը․ սա քաղաքական պրոցես է, ոչ թե իրավական․ Դավիթ Խաժակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Լուսավոր Հայաստան» կուսակցության արդեն նախկին փոխնախագահ, քաղաքական գործիչ Դավիթ Խաժակյանը Factor TV-ի եթերում խոսել է կուսակցությունից հեռանալու պատճառների, ընդդիմության սխալների և իր քաղաքական ապագայի մասին։ Խաժակյանի խոսքով՝ կուսակցությունից դուրս գալու որոշման հիմքում 2026 թվականի ԱԺ ընտրություններին «Լուսավոր Հայաստան»-ի մասնակցության ձևաչափի շուրջ տարաձայնությունն էր։ Նա նշեց, որ քննարկումը հանգուցալուծվել է դեռևս նախընտրական շրջանում։ «Երբ հասկանալի էր, … Read more

Բուլղարիան հայտարարել է Ուկրաինային աջակցող «կամավորների կոալիցիայից» դուրս գալու մասին

Քաղաքականություն 14.07.2026 | 19:09 Բուլղարիան այլևս չի մասնակցի «կամավորների կոալիցիային», որում ներառված են Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմում աջակցող երկրները, գրում է Meduza-ն՝ հղում անելով Bloomberg-ին։ «Մենք չենք մասնակցում ​​կոալիցիային, որը պնդում է Ուկրաինային ֆինանսական և ռազմական օգնությունը շարունակելու հարցում։ Այս հակամարտության լուծումը ոչ թե ռազմական ճանապարհով դրա երկարաձգման մեջ է, այլ ուժեղ դիվանագիտական ​​առաքելության, որը … Read more

«Վարչական դատարանը չի ընդունել «Տաշիր Կապիտալ»-ի հայցը՝ ՀԷՑ-ի 70% բաժնեմասի օտարման վերաբերյալ»

ՀՀ վարչական դատարանը մերժել է «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ի կողմից ՀՀ կառավարության դեմ ներկայացված հայցադիմումի ընդունումը։ Ընկերությունը պահանջել էր ճանաչել, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 70 տոկոս բաժնեմասի՝ որպես բացառիկ միջոց օտարման իրավահարաբերություն գոյություն չունի։ Դատարանը գտել է, որ ներկայացված հայցը ենթակա չէ քննության վարչական դատարանում։ «ՀՀ վարչական դատարանը մերժել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից ընդդեմ … Read more

Սևանի ափին գտնվող 2.5 հա հողատարածքը վերադարձվել է պետությանը. այն վարձակալել էր Կարապետ Գուլոյանը

Գլխավոր դատախազության նախաձեռնությամբ Սևանի ափամերձ տարածքում գտնվող 2.5 հեկտար հողատարածքը վերադարձվել է Հայաստանի Հանրապետության տիրապետմանը։ Դատախազության ուսումնասիրությամբ պարզվել էր, որ 2005 թվականին օրենքի խախտմամբ անցկացված վարձակալության մրցույթի հաղթող էր ճանաչվել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանը։ «Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2026 թվականի հուլիսի 3-ին հայց հարուցելու առաջարկ է ներկայացրել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը և … Read more

Ուկրաինան հայտարարել է ՌԴ ԱԴԾ նավ խորտակելու մասին․ զոհեր և վիրավորներ կան

Ուկրաինայի ռազմածովային ուժերը հայտարարել են, որ խորտակել են ՌԴ ԱԴԾ սահմանապահ պարեկային «Իզումրուդ» նավը, որի հետևանքով զոհեր և վիրավորներ կան, գրում է Current time-ը։ Ըստ ուկրաինական զինվորականների՝ այն Նովոռոսիյսկի մոտակայքում ենթարկվել է «Sargan-3000» անօդաչուի հարձակմանը։ Ռուսաստանին հարվածների մասին հայտարարության մեջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հիշատակել է  Գելենջիկում (Նովոռոսիյսկից շուրջ 40 կիլոմետր հեռավորության վրա գտնվող քաղաք) … Read more

Telegram-ի հղումների t.me դոմեյնը դադարել է գործել ամբողջ աշխարհում

Հուլիսի 13-ի երեկոյից Telegram-ի օգտատերերը խնդիր են նկատել t.me կարճ դոմեյնի հետ կապված։ Դրա պատճառով մեսենջերում  հաղորդագրությունների և գրառումների հղումները մասնակի չեն գործում, գրում է  The Insider-ը։ Նշված դոմեյնը պարունակող հղումները դեռևս աշխատում են առանց ընդհատման՝ հավելվածի ներսում կամ դրա վեբ տարբերակում: Այնուամենայնիվ, փորձերի ժամանակ՝ Telegram հղմանն անցնել անմիջապես բրաուզերից, սխալ է ցույց տալիս։ Հավելվածն … Read more