Բուլղարիան հայտարարել է Ուկրաինային աջակցող «կամավորների կոալիցիայից» դուրս գալու մասին

Քաղաքականություն

14.07.2026 | 19:09

Բուլղարիան այլևս չի մասնակցի «կամավորների կոալիցիային», որում ներառված են Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմում աջակցող երկրները, գրում է Meduza-ն՝ հղում անելով Bloomberg-ին։

«Մենք չենք մասնակցում ​​կոալիցիային, որը պնդում է Ուկրաինային ֆինանսական և ռազմական օգնությունը շարունակելու հարցում։ Այս հակամարտության լուծումը ոչ թե ռազմական ճանապարհով դրա երկարաձգման մեջ է, այլ ուժեղ դիվանագիտական ​​առաքելության, որը վերջապես վերջ կդնի էսկալացիային»,- հայտարարել է Բուլղարիայի վարչապետ Ռումեն Ռադևը:

Bloomberg-ը նշում է, որ Ռադևը մշտապես դեմ է եղել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությանը և իրեն անվանում է Ռուսաստանի հետ հարաբերություններում «պրագմատիկ մոտեցման» կողմնակից։

Բուլղարիայի ներկայացուցիչները չեն մասնակցել «կամավորների կոալիցիայի» պետությունների ղեկավարների հանդիպմանը, որը տեղի է ունեցել Փարիզում հուլիսի 13-ին, չնայած մասնակցել էին նախորդ գագաթնաժողովներին։

Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կառավարությունները «կամավորների կոալիցիայի» ստեղծման մասին հայտրարել են 2025 թվականի գարնանը։ Այն ներառում է մոտավորապես 30 երկիր, այդ թվում՝ ԵՄ անդամ պետությունները, ԱՄՆ-ը, Ավստրալիան և Ճապոնիան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment