Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու

Հասարակություն 20.07.2026 | 18:23 Հայաստանի Գեղարվեստական և գեղագիտական մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ նախկին ամուսնու որդու՝ Մաքսիմուս Արզաքանցյանի և Նաիրա Խաչատրյանի։ Այս մասին Factor TV-ն տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Ռոտենբերգը պահանջում է Երևանի Հ.Բաբայան փողոցում գտնվող անշարժ գույքի վաճառքի իրական գնորդ ճանաչել իրեն, նշված գույքի առուվաճառքի պայմանագրի նկատմամբ … Read more

Բյուրեղավանում աղիքային վարակների դեպքերից հետո ջրի 14 նմուշից 3-ում շեղումներ են հայտնաբերվել

Բյուրեղավան համայնքում հուլիսի 17-ից արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ շարունակվում են համաճարակաբանական ուսումնասիրություններն ու կանխարգելիչ միջոցառումները։ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալներով՝ հետազոտված ջրի 14 նմուշից 3-ում արձանագրվել են շեղումներ։ «ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը տեղեկացնում է, որ Բյուրեղավան համայնքում 2026 թվականի հուլիսի 17-ից արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ շարունակվում … Read more

Արգենտինայի հավաքականն ԱԱ-ի հակառեկորդ է սահմանել, Էմիլիանո Մարտինեսը եզրափակիչի ռեկորդ է գրանցել

Արգենտինայի հավաքականը հակառեկորդ է գրանցել ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ավարտված ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչում, հաղորդում է Opta Joe-ն։ Արգենտինան պատմության մեջ միակ թիմն է, որն աշխարհի առաջնության եզրափակիչի հիմնական ժամանակում ոչ մի հարված չի կատարել դարպասին կամ դարպասի ուղղությամբ։ Իսպանիայի հավաքականի դեմ եզրափակիչի հանդիպման հիմանական ժամանակն ավարտվել էր 0։0 հաշվով։ Լրացուցիչ ժամանակում իսպանացիները հաղթանակ էին … Read more

Բլոգեր Ռոման Բաղդասարյանը Կարեն Ջալավյանի՝ Քյոխի հետ կապված հերքում պետք է տարածի և 100 հազար դրամ վճարի․ դատարանը վճիռ է կայացրել

Հասարակություն 20.07.2026 | 17:58 Իշխանական բլոգեր Ռոման Բաղդասարյանը պետք է հերքում տարածի Արցախի «Եղնիկներ» անունով հայտնի զորամասի հրամանատար Կարեն Ջալավյանի՝ Քյոխի հետ կապված և նրան վճարի 100 հազար դրամ՝ որպես փոխհատուցում։ Այս մասին Factor TV-ին հայտնեցին Դատական դեպարտամենտից։ Երևանի քաղաքացիական դատարանը՝ դատավոր Անի Կարաքեհյանի նախագահությամբ, վճռել է Ջալավյանի ներկայացրած հայցը մասնակի բավարարել՝ պարտավորեցնելով հերքում տարածել … Read more

17-ամյա պատանին ձերբակալվել է թմրանյութ տեղադրելիս․ նրա մոտ հայտնաբերվել է ավելի քան 46 գրամ մարիխուանա

Հասարակություն 20.07.2026 | 17:35 Երևանի Շենգավիթ վարչական շրջանում ոստիկանները ձերբակալել են 17-ամյա մի պատանու, որը, ըստ իրավապահների, պատրաստվում էր թաքստոցների միջոցով իրացնել մարիխուանա։ Նրա մոտ հայտնաբերվել է ավելի քան 46 գրամ քաշով 26 փաթեթ թմրանյութ, իսկ արդեն տեղադրված երեք փաթեթները հայտնաբերվել են վարութային գործողությունների ընթացքում։ «Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Վերին … Read more

Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչները վերապատրաստվում են արտերկրում

Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիչներն վերապատրաստման փուլ են անցնում։ Օգոստոսին կանցկացվեն նաև առաջին բուժօգնության սեմինարներ, հաղորդում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան մեծ ուշադրություն է դարձնում մարզչական վերապատրաստմանը, որպեսզի մարզիչները համապատասխանեն միջազգային ստանդարտներին։ Դրա շնորհիվ հայ մարզիկները երկար տարիներ մրցունակ են միջազգային մրցումներում ու նվաճել են բազմաթիվ մեդալներ։ Մարզչական վերապատրաստման շրջանակում մարզիչ Արծրուն … Read more

Հայկական ակումբների մրցակիցները Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում

Շվեյցարայի Նիոն քաղաքում կայացել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը։ Երևանի «Փյունիկի» ու հունգարական «Դեբրեցենի» դիմակայության հաղթողը որակավորման երրորդ փուլում կմրցի «Պոլեսիե» (Ուկրաինա) – «Կոպենհագեն» (Դանիա) զույգի հաղթողի հետ։ «Ալաշկերտը» ռումինական «Կլուժի» արգելքը հաղթահարելու դեպքում ուժերը կչափի «Թրոմսյո» (Նորվեգիա) – «Հրադեց Կրալովե» (Չեխիա) զույգի հաղթողի հետ։ Հայաստանի փոխչեմպիոն ու գավաթակիր «Նոան» մոլդովական «Զիմբրուին» պայքարից … Read more

Կրեմլը ողջունում է ԱԳ նախարարների մակարդակով ՌԴ-ԱՄՆ շփումների գաղափարը

Քաղաքականություն 20.07.2026 | 17:00 Կրեմլը վերջին օրերին ԱՄՆ ներկայացուցիչների հետ շփում չի ունեցել, սակայն կողջունի երկու երկրների դիվանագիտական ​​առաքելությունների ղեկավարների միջև հնարավոր շփումները։ Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ոչ, վերջին օրերին մեր միջև որևէ  շփում չի եղել»,- ասել է նա լրագրողներին։ Մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար … Read more

Ստամբուլի ափին կասկածելի անօդաչու թռչող սարք է հայտնաբերվել

Քաղաքականություն 20.07.2026 | 16:53 Թուրքական ռազմածովային հատուկ նշանակության ուժերն անվտանգ կերպով պայթեցրել են Ստամբուլի Արնավութքոյ շրջանի Քարաբուրուն ափ իջած կամիկաձե անօդաչու թռչող սարքի բեկորներ, որոնք, ենթադրաբար, պայթուցիկ նյութով են եղել։ Բնակիչները մասնատված, կասկածելի առարկան նկատել են առափնյա գծի երկայնքով և այդ մասին հայտնել իշխանություններին: Առափնյա պահպանության ծառայության կողմից դեպքի վայր ուղարկված խմբերը նախնական գնահատում են … Read more

Էնդի Բերնեմը պաշտոնապես նշանակվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ

Քաղաքականություն 20.07.2026 | 16:41 Մանչեսթերի նախկին քաղաքապետ Էնդի Բերնհեմը պաշտոնապես նշանակվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ։ Այս մասին  հայտարարել է Բուքինգեմյան պալատը։ «Նորին Մեծությունն ընդունել է պատգամավոր Էնդրյու Բերնեմին և խնդրել նրան ձևավորել նոր կառավարություն։ Պատվարժան Էնդրյու Բերնեմը ընդունել է  թագավորի առաջարկը և համբուրել նրա ձեռքը՝ վարչապետի և գանձապետարանի առաջին լորդի պաշտոնում նշանակվելով»,- ասվում է հաղորդագրությունում։ … Read more