Հայկական ակումբների մրցակիցները Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում

Շվեյցարայի Նիոն քաղաքում կայացել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը։

Երևանի «Փյունիկի» ու հունգարական «Դեբրեցենի» դիմակայության հաղթողը որակավորման երրորդ փուլում կմրցի «Պոլեսիե» (Ուկրաինա) – «Կոպենհագեն» (Դանիա) զույգի հաղթողի հետ։

«Ալաշկերտը» ռումինական «Կլուժի» արգելքը հաղթահարելու դեպքում ուժերը կչափի «Թրոմսյո» (Նորվեգիա) – «Հրադեց Կրալովե» (Չեխիա) զույգի հաղթողի հետ։

Հայաստանի փոխչեմպիոն ու գավաթակիր «Նոան» մոլդովական «Զիմբրուին» պայքարից դուրս թողնելու դեպքում կխաղա ԲԱՏԷ (Բելառուս) – «Սյոն» (Շվեյցարիա) դիմակայության հաղթողի հետ։

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղերը կկայանան օգոստոսի 6-ին, պատասխան հանդիպումները՝ մեկ շաբաթ անց։

Leave a comment