Քաղաքականություն
20.07.2026 | 16:41
Մանչեսթերի նախկին քաղաքապետ Էնդի Բերնհեմը պաշտոնապես նշանակվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ։ Այս մասին հայտարարել է Բուքինգեմյան պալատը։
«Նորին Մեծությունն ընդունել է պատգամավոր Էնդրյու Բերնեմին և խնդրել նրան ձևավորել նոր կառավարություն։ Պատվարժան Էնդրյու Բերնեմը ընդունել է թագավորի առաջարկը և համբուրել նրա ձեռքը՝ վարչապետի և գանձապետարանի առաջին լորդի պաշտոնում նշանակվելով»,- ասվում է հաղորդագրությունում։
Այսօր ավելի վաղ Քիր Սթարմերը պաշտոնապես հայտարարել էր իր հրաժարականի մասին։ Նա հրաժեշտի ելույթ էր ունեցել, որում ընդգծել էր Մեծ Բրիտանիայի տնտեսության բարելավումը և հայտարարել, որ «Մեծ Բրիտանիան այժմ ավելի ուժեղ և արդար է, քան երկու տարի առաջ էր»։
Այնուհետև Բերնեմը լքել է Բուքինգեմյան պալատը և ուղևորվել Դաունինգ սթրիթ, որտեղ ելույթով է հանդես եկել։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի