Հայ-ռուսական հարաբերությունները դիտարկում եք տեր-ծառա հարաբերությունների ֆորմատով. Ալեքսանյանը՝ ընդդիմությանը

Հայ-ռուսական հարաբերությունները դիտարկում եք տեր-ծառա հարաբերությունների ֆորմատով. Ալեքսանյանը՝ ընդդիմությանը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Դուք հայ-ռուսական հարաբերությունները, Հայաստան-ԵԱՏՄ, Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունները դիտարկում եք տեր-ծառա հարաբերությունների ֆորմատով, որտեղ Հայաստանը տերը չէ: Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարեց խորհրդարանի նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը:

«Ձեր հետ արտաքին քաղաքականության մասով բանավիճելու շատ բան չկա: Ձեր արտաքին քաղաքական դոկտրինը, բացի ձեր առաջնորդներից մեկի՝ Էդգար Ղազարյանի, ամփոփվում է նաև ձեր մյուս առաջնորդ Սամվել Կարապետյանի ելույթում, որը ասում է. «Եթե ռուսական ռազմաբազան Հայաստանից հանվի, Հայաստանը կմնա անտեր»,-ասաց Ալեքսանյանը:

Նրա գնահատմամբ՝ ընդդիմության պատկերացումներում Հայաստանը այն է, ինչը որ պատկանում է տիրոջը, կամ ինչը ծառայում է տիրոջը:

«Երբ որ ասում եք՝ «երբ ռուսները գնան, մենք կմնանք անտեր, դա նշանակում է, որ դուք ռուսներին ընկալում եք տեր: Ռուսական ռազմաբազան դուք ընկալում եք տեր»,-ասաց Ալեքսանյանը:

Անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հայտարարությանը, թե իր քաղաքական թիմը «ՀԱՊԿ-ին հարցեր ունի»՝ ԱԺ նախագահի տեղակալը նշեց. «Պարոն Կարապետյան, ծառան տիրոջը հարցեր չի կարող ունենալ: Եթե ձեր արտաքին քաղաքական դոկտրինում Ռուսաստանը տերն է՝ մենք ծառան, կամ Ռուսաստանը տերն է՝ մենք նրան պատկանող իրը, այդ հարցերը չեն կարող լինել»:

Leave a comment