«Սնանկացման եզրին ենք․ սկսել ենք ԵՄ չափանիշների ներդնումը, բայց ելքը ՌԴ շուկան բացելն է»․ ձկնաբույծ․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Հասարակություն 19.07.2026 | 13:39 Factor TV-ի հետ զրույցում ձկնաբույծ Հրաչյա Գևորգյանն ասում է, որ եվրոպական շուկան այս պահին չի կարող փոխարինել ռուսականին։ Նրա խոսքով՝ Եվրոպայի ուղղությամբ արտահանման համար անհրաժեշտ է երկար գրանցման գործընթաց, արտադրության համապատասխանեցում եվրոպական չափանիշներին, ներդրումներ, ինչպես նաև գործընկերների և լոգիստիկայի հարցերի լուծում։ «Այս պահին, քանի որ Ռուսաստան չենք կարողանում արտահանել, այդ բացը … Read more

Մեքենան ընկել է Հրազդան գետը․ փրկարարները դուրս են բերել վարորդի մարմինը

Հասարակություն 19.07.2026 | 13:01 Հուլիսի 19-ին՝ ժամը 06։19-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան մայրուղում՝ ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում, ավտոմեքենան ընկել է գետը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը։ Պարզվել է, որ VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար … Read more

ԱՄՆ-ը պատրաստ է թույլատրել Սաուդյան Արաբիային հարստացնել ուրանը․ CNN

Քաղաքականություն 19.07.2026 | 12:10 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախնական համաձայնություն է տվել թույլատրել Սաուդյան Արաբիային հարստացնել ուրանը՝ առանց այնպիսի երաշխիքների, որոնք կկանխեին երկրի կողմից միջուկային զենքի մշակումը։ Այս մասին հուլիսի 18-ին հայտնել է CNN-ը՝ հղում անելով բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրներին։ Խոսքը Վաշինգտոնի և Էր Ռիադի միջև երկկողմ համաձայնագրի նախագծի մասին է, որը նախատեսում է … Read more

Ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասում այրվում է տնակ․ ՆԳՆ

Հասարակություն 19.07.2026 | 11:32 Հուլիսի 19-ին՝ ժամը 02։58-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասում այրվում է տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թաղամասի դպրոցներից մեկի տարածքում գտնվող չշահագործվող շինության տանիքում։ Հրդեհը մեկուսացվել է … Read more

Մուրացանի փողոցում 30 կրակոց է հնչել․ ձերբակալված կա․ ՔԿ

Հասարակություն 19.07.2026 | 11:14 Երևանի Մուրացանի փողոցում հնչած 30 կրակոցների դեպքով կա մեկ ձերբակալված, Factor TV-ի եթերում հայտնեցին Քննչական կոմիտեից։ Դեռ երեկ ՆԳՆ ոստիկանությունը հայտարարություն է տարածել ու հայտնել, որ հուլիսի 18-ին Երևանի Մուրացանի փողոցում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով մեկ մարդ է մահացել, հիվանդանոց է տեղափոխվել 15 տարեկան մի դեռահաս։ «Սպանության, սպանության փորձի, հրազենի … Read more

Ֆինն Գերագուսյանը նորամուտն է նշել «Սանդերլենդի» գլխավոր թիմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ֆինն Գերագուսյանն առաջին հանդիպումն է անցկացրել անգլիական «Սանդերլենդի» գլխավոր թիմում։ 18-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է «Յորք Սիթիի» դեմ ընկերական խաղին՝ փոխարինման մտնելով երկրորդ խաղակեսի մեկնարկում։ «Սանդերլենդը» հաղթել է 5։1 հաշվով։ Այս ամիս Գերագուսյանն առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն էր կնքել անգլիական ակումբի հետ։ Ավելի վաղ նա ճանաչվել էր «Սանդերլենդի» Մ-21 թիմի լավագույն ֆուտբոլիստ ավարտված … Read more

Կիլիան Մբապեն՝ աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկու

Ֆրանսիայի հավաքականի ավագ Կիլիան Մբապեն, դուբլի հեղինակ դառնալով անգլիացիների դեմ ԱԱ-2026-ի երրորդ տեղի համար խաղում, դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն։ Մադրիդի «Ռեալի» հարձակվողը Մունդիլաներում գոլերի թիվը հասցրել է 22-ի։ 27-ամյա Մբապեն մեկ գոլով գերազանցեց Արգենտինայի հավաքականի ավագ, ամերիկյան «Ինտեր Մայամիի» hարձակվող Լիոնել Մեսիի ռեկորդը։ 39-ամյա Մեսին 21 գոլ ունի Մունդիալներում և կարող է … Read more

RAF. Արսեն Հարությունյանի տպավորիչ «քամբեքը», Արման Ծառուկյանի առաջին պարտությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը երկրորդ հաղթանակն է տարել RAF (Real American Freestyle) ազատ ոճի ըմբշամարտի լիգայում։ ԱՄՆ-ի Միլուոկի քաղաքում կայացած RAF 11 մրցաշարում Հարությունյանը մրցել է 19-ամյա ամերիկացի ըմբիշ Բեն Դավինոյի հետ ու հաղթել 6։5 հաշվով։ Գոտեմարտի ընթացքում Դավինոն հաղթելիս է եղել 5։0 հաշվով, սակայն 26-ամյա … Read more

Անգլիան 6։4 հաշվով հաղթեց Ֆրանսիային ու դարձավ ԱԱ-2026-ի բրոնզե մեդալակիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի հավաքականը տպավորիչ հաղթանակով դարձավ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ավարտին մոտեցող ֆուտբոլի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ Երրորդ տեղի համար խաղում Թոմաս Տուխելի գլխավորած թիմը 6։4 հաշվով հաղթեց Ֆրանսիայի հավաքականին (տեսանյութ)։ Մայամիում կայացած հանդիպման առաջին խաղակեսում անգլիացիները խփեցին 4 անպատասխան գոլ։ Ընդմիջումից հետո Ֆրանսիայի հավաքականը մինչև 64-րդ րոպեն կարողացավ հաշվի տարբերությունը հասցնել նվազագույնի, սակայն 87-րդ րոպեին … Read more

Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի վայրում դի է հայտնաբերվել

Հուլիսի 18-ին` ժամը 21։18-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել մայրաքաղաքի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր, որտեղ հայտնաբերվել է դի։ Նշվում է, որ ձեռնարկվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։