Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ֆինն Գերագուսյանն առաջին հանդիպումն է անցկացրել անգլիական «Սանդերլենդի» գլխավոր թիմում։
18-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է «Յորք Սիթիի» դեմ ընկերական խաղին՝ փոխարինման մտնելով երկրորդ խաղակեսի մեկնարկում։ «Սանդերլենդը» հաղթել է 5։1 հաշվով։
Այս ամիս Գերագուսյանն առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն էր կնքել անգլիական ակումբի հետ։ Ավելի վաղ նա ճանաչվել էր «Սանդերլենդի» Մ-21 թիմի լավագույն ֆուտբոլիստ ավարտված մրցաշրջանում։ Անցյալ մրցաշրջանում հարձակվողը «Սանդերլենդի» տարբեր տարիքային թիմերում անցկացրել է 29 հանդիպում, դարձել 13 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։
Մարտի 29-ին Գերագուսյանը նաև նորամուտն էր նշել Հայաստանի հավաքականում՝ մասնակցելով Բելառուսի դեմ Երևանում կայացած ընկերական հանդիպմանը (1:2), որում փոխարինման էր մտել 64-րդ րոպեին։