Անգլիայի հավաքականը տպավորիչ հաղթանակով դարձավ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ավարտին մոտեցող ֆուտբոլի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։
Երրորդ տեղի համար խաղում Թոմաս Տուխելի գլխավորած թիմը 6։4 հաշվով հաղթեց Ֆրանսիայի հավաքականին (տեսանյութ)։
Մայամիում կայացած հանդիպման առաջին խաղակեսում անգլիացիները խփեցին 4 անպատասխան գոլ։ Ընդմիջումից հետո Ֆրանսիայի հավաքականը մինչև 64-րդ րոպեն կարողացավ հաշվի տարբերությունը հասցնել նվազագույնի, սակայն 87-րդ րոպեին բրիտանական թիմը խփեց նաև 5-րդ գոլը։ Ավելացված ժամանակում թիմերը փոխանակվեցին մեկական գոլով։
Անգլիայի հավաքականի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Լոնդոնի «Արսենալի» եզրային հարձակվող Բուկայո Սական։ Ֆրանսիացիներից երկու գոլ խփեց Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն, որը 10 գոլով միանձնյա գլխավորեց ԱԱ-2026-ի ռմբարկուների ցուցակը՝ 2 գոլ առաջ անցնելով արգենտինացի Լիոնել Մեսիից։
27-ամյա Մբապեն նաև 22 գոլով դարձավ աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն ու գերազանցեց Լիոնել Մեսիի ռեկորդը, որը 21 գոլ ունի Մունդիալներում։
ԱԱ-2026-ի չեմպիոնի կոչումը կվիճարկեն Իսպանիայի ու Արգենտինայի հավաքականները։ Եզրափակիչը կկայանա հուլիսի 19-ին Նյու Ջերսիի «Մետլայֆ Սթեդիում» մարզադաշտում ու կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։
ԱԱ-2026, երրորդ տեղի համար հանդիպում
Ֆրանսիա – Անգլիա՝ 4:6
Կիլիան Մբապե, 48, 66, Բրեդլի Բարկոլա, 54, Ուսման Դեմբելե, 90+6 – Դեքլան Ռայս, 3, Էզրի Կոնսա, 18, Բուկայո Սակա, 37, 45+1, 87 (11մ), Ջուդ Բելինգեմ, 90+8