Պռոշյան բնակավայրում մեքենան բախվել է արգելապատնեշին և կողաշրջվել, 18-ամյա աղջիկ է մահացել

Բաժանորդագրվել

Դեպքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան բնակավայրում «Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջված հայտնվել երթևեկելի գոտուց դուրս։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքը տեղի է ունեցել այսօևր, ժամը 15։50-ի սահմաններում։

«Վթարի հետևանքով մեկ հոգի տեղում մահացել է, իսկ 2 հոգու տեղում անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել, նրանք հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։
Դեպքի վայր է ժամանել մեկ մարտական հաշվարկ։ Մահացածի մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից մոտ 5 մետր հեռավորության վրա»,– գրում է կայքը։

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի, մահացածի և տեղում բուժօգնություն ստացած քաղաքացիների ինքնությունը։

Կայքի տեղեկություններով մահացածը 18-ամյա աղջիկ է։

Leave a comment