Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 18-ամյա աղջիկը մահացել է.  shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 15։50-ի սահմաններում «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ Պռոշյան բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի տեղում մահացել է, իսկ երկու հոգու շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերել, սակայն նրանք հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։

Փրկարարները քաղաքացիների օգնությամբ կողաշրջված ավտոմեքենան դարձի են բերել։Մահացածի մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից մոտ 5 մետր հեռավորության վրա

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի, մահացածի և տեղում բուժօգնություն ստացած քաղաքացիների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ մահացածը 18-ամյա աղջիկ է։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment