Այսօրվա իշխանությունները ծրագրված գնում են երկրի ապամոնտաժման. Արամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Հայ ազգային կոնգրես»-ի վարչության փոխնախագահ, քաղաքական գործիչ Արամ Մանուկյանը ՀՀ անկախության 35-ամյակի օրը հրավիրված ասուլիսի ժամանակ հանրությանը ներկայացրեց 1991 թվականի հանրաքվեի փաստաթղթերն ամփոփող նոր ժողովածուն, ինչպես նաև անդրադարձավ Հայաստանի պետականությանը «սպառնացող վտանգներին»՝ կոչ անելով համախմբվել անկախության պահպանման շուրջ։ Ասուլիսի սկզբում Մանուկյանն ընդգծեց, որ 1991 թվականի սեպտեմբերի 21-ի Անկախության հանրաքվեն հայ ժողովրդի պատմության ամենամասսայական և առանցքային … Read more

Ադրբեջանի աղվանա-ուդիական կրոնական համայնքի ներկայացուցիչները Գանձասարի վանական համալիր են այցելել

Քաղաքականություն 21.09.2026 | 14:34 Պաշտոնական Բաքուն շարունակում է Արցախի հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգության  խեղաթյուրման և նենգափոխման պետական քաղաքականությունը։ Այս անգամ էլ Բաքուն կազմակերպել է Ադրբեջանի աղվանա-ուդիական (ալբանա-ուդիական) կրոնական համայնքի ներկայացուցիչների այցը հայկական Գանձասար վանական համալիր։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ համայնքի ներկայացուցիչները վանական համալիրում կրոնական արարողություններ են անցկացրել և աղոթքներ կարդացել։ Նշվում է, որ նրանք առաջին … Read more

Հայ մարզիկները Ստամբուլում 14 ոսկե մեդալ են նվաճել գրեփլինգի հեղինակավոր մրցաշարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գրեփլինգի Հայաստանի հավաքականը՝ 67-հոգանոց պատվիրակությամբ, մասնակցել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կայացած հեղինակավոր «AIGA Global Series» միջազգային մրցաշարին։ Հայ մարզիկները գրանցել են փայլուն արդյունքներ՝ նվաճելով ընդհանուր 43 մեդալ (14 ոսկե, 18 արծաթե, 11 բրոնզե), հաղորդում է Հայաստանի գրեփլինգի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: «Հայ մարզիկները բազմիցս հնչեցրին Հայաստանի Հանրապետության օրհներգը և միջազգային մրցահարթակում բարձր պահեցին հայի ու Հայաստանի … Read more

Լավրովը Արարատ Միրզոյանին շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ Անկախության տոնի առթիվ

Քաղաքականություն 21.09.2026 | 14:26 ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ։ «Ընդունեք իմ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։ Համոզված եմ, որ ռուս-հայկական բազմակողմ համագործակցության պահպանումը, այդ թվում՝ Ռուսաստանի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ակտիվ երկխոսության շարունակումը, համապատասխանում է մեր երկրների ժողովուրդների փոխադարձ … Read more

ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է Հայաստանին անկախության 35-ամյակի առթիվ

Քաղաքականություն 21.09.2026 | 13:58 Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության 35-ամյակի կապակցությամբ։ «Շնորհավորում ենք Հայաստանի եղբայրական ժողովրդին անկախության 35-ամյակի առթիվ։ Մաղթում ենք խաղաղ կյանք, բարօրություն և բարգավաճում»,- ասվում է դեսպանության շնորհավորական ուղերձում։

Ուկրաինայի մի քանի շրջանների վրա ռուսական հարձակման հետևանքով զոհ և վիրավորներ կան

Քաղաքականություն 21.09.2026 | 14:05 Ուկրաինայի Խարկովի մարզի Լոզովայա քաղաքում ռուսական հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը, գրում է Current time-ը։ Վնասվել են բնակելի հատվածի օբյեկտներ և երկաթուղային ենթակառուցվածքներ։ Գերատեսչության տվյալներով՝ հրդեհներից մեկը բռնկվել է երկհարկանի բազմաբնակարան շենքում․ այրվել է 200 քառակուսի մետր մակերեսով … Read more

Հայտնի է՝ որքան գումար է ստացել Արման Ծառուկյանը UFC 331-ի մասնակցության համար

Հայտնի են դարձել Լոս Անջելեսում կայացած խառը մենամարտերի UFC 331 մրցաշարի հոնորարները: UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը ստացել է 450 հազար դոլար: 350 հազար դոլար հայ մարտիկին տրամադրվել է մրցաշարին մասնակցելու, 100 հազար դոլար՝ երեկոյի լավագույն մրցելույթի համար, հաղորդում է MetaMMA-ը: Արման Ծառուկյանի մրցակիցը՝ բրազիլացի Մաուրիսիո Ռուֆին, ստացել է 110 հազար … Read more

«Անկախ պետության ամրությունը նաև բանակի ուժն է»․ ՀՀ ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել

ՀՀ պաշտպանության նախարարությունը Անկախության տոնի առթիվ տեսանյութ է հրապարակել։ «Սեպտեմբերի 21-ը պարզապես տոն չէ, այն արժեք է, որը կերտվում, ամրապնդվում և պաշտպանվում է ամեն օր»,- ասվում է տեսանյութում։

Լատվիայի, Լիտայի ու Էստոնիայի ԱԳՆ-ները շնորհավորել ՀՀ-ին Անկախության օրվա առթիվ

Քաղաքականություն 21.09.2026 | 13:53 Բալթյան երկրների ԱԳՆ-ները շնորհավորել են Հայաստանին Անկախության օրվա կապակցությամբ։ «Լատվիան իր անկեղծ շնորհավորանքներն է հղում Հայաստանին  Անկախության օրվա առթիվ։Մաղթում ենք Հայաստանի ժողովրդին տևական խաղաղություն, բարեկեցություն և համերաշխություն»,- ասվում է Լատվիայի ԱԳՆ-ի՝ X-ում արված գրառման մեջ։ «Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ մենք մեր ջերմագին շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքներն ենք հղում Հայաստանի ժողովրդին»,- այս … Read more

Սահման ունե՞նք մենք պետական, պետք ա կարենանք պահենք՝ մինչև սահմանազատում լինի․ Սասուն Միքայելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն 21.09.2026 | 12:58 Հայաստանի Հանրապետության Անկախության օրը «Եռաբլուր» զինվորական պանթեոն այցելած ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը լրագրողների հետ ճեպազրույցում պնդեց, թե Հայաստանը մինչև օրս միջազգայնորեն ճանաչված և հաստատված պետական սահմաններ չի ունեցել։ «Մենք ասում ենք՝ անկախ ենք. ունեցե՞լ ենք մենք պետական սահման։ Մենք եղել ենք ուրիշ պետության վասալ, ինչ … Read more