Քաղաքականություն
21.09.2026 | 13:53
Բալթյան երկրների ԱԳՆ-ները շնորհավորել են Հայաստանին Անկախության օրվա կապակցությամբ։
«Լատվիան իր անկեղծ շնորհավորանքներն է հղում Հայաստանին Անկախության օրվա առթիվ։Մաղթում ենք Հայաստանի ժողովրդին տևական խաղաղություն, բարեկեցություն և համերաշխություն»,- ասվում է Լատվիայի ԱԳՆ-ի՝ X-ում արված գրառման մեջ։
«Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ մենք մեր ջերմագին շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքներն ենք հղում Հայաստանի ժողովրդին»,- այս մասին էլ ասվում է Էստոնիայի ԱԳՆ-ի գրառման մեջ։
Լիտվայի ԱԳՆ-ն նույնպես շնորհավորել է Հայաստանին։
«Անկեղծ շնորհավորանքներ մեր բոլոր հայ ընկերներին Անկախության օրվա առթիվ։ Լիտվան կարևորում է մեր երկրների բարեկամությունը, ժողովրդավարական արժեքներին նվիրվածությունը և Հայաստանի դիմակայունությունը։ Մաղթում ենք Հայաստանին շարունակական հաջողություններ եվրոպական ուղու ճանապարհին՝ խաղաղություն, անվտանգություն և բարեկեցություն բերելով իր ժողովրդին»,- նշվում է գրառման մեջ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի