Ինչ ձայներ են հավաքել կուսակցությունները ՌԴ Պետդումայի ընտրություններում

Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` Պետդումայի ընտրությունների վերաբերյալ նախնական տվյալներով՝ իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը ստացել է ձայների 57,83%-ը, Ռուսաստանի Դաշնության կոմունիստական ​​կուսակցությունը՝ 13,81%-ը, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցությունը՝ 8,98%-ը, իսկ «Նոր մարդիկ»-ը՝ 7,96%-ը։

Հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան լրագրողներին հայտնել է, որ մինչ այժմ մշակվել է քվեաթերթիկների 95,18%-ը։ Պետդումայի ընտրություններին ընտրողների մասնակցությունը կազմել է 59,32%։

«Արդար Ռուսաստան»-ին դեռ չի հաղթահարել 5%-անոց շեմը։

Leave a comment